ՊԼԱՏԻՆԻՆ ՆՈՒՅՆՊԵՍ ԲՈՂՈՔՈՒՄ Է


Մինչ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը գովեստի խոսքեր է շռայլում ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի հասցեին, ասում, թե նշանավոր ֆուտբոլիստը շատ օբյեկտիվ մարդ է, Պլատինին բողոքում է, որ ֆուտբոլային ակումբներն ու հավաքականները ոչ թե սպորտային, այլ քաղաքացիական դատարաններ են դիմում, որոնք, իբր, շատ դանդաղ են աշխատում: Մինչդեռ ՈՒԵՖԱ-ին մոտ կանգնած աղբյուրներն արդեն չեն լռում և բարձրաձայնում են, որ Պլատինին դարձել է մի շարք հավաքականների և ակումբների պատանդը: Նա անգամ ուժ չունի պատժելու այն մրցավարներին, ովքեր սխալ որոշումներ են կայացնում: Ըստ էության, որոշ դեպքերում Պլատինին վերածվել է «անգլիական թագուհու», իսկ վճիռները կայացնում են ուրիշները: Ահա թե ինչու շատերը նրան համարում են հարմար նախագահ, ում կարող են անվերջ ընտրել և համոզված լինել, որ Պլատինին մնալու է պարզապես խորհրդանիշ...