Հա՞ որ...


Չնայած ֆինանսական շուկայի պատասխանատուները ցնծություն են ապրում, բայց չեն շտապում իրենց ուրախությունը կիսել բնակչության հետ: Առիթն այն է, որ տարվա «ամենավտանգավոր» հատվածի` հոկտեմբեր¬նոյեմբեր ամիսների վերաբերյալ կանխատեսումները վկայում են, թե դոլարի կուրսը իրենց նշած սահմանագիծը չի գերազանցելու: Սա այն շրջանն է, երբ ինչպես բանկային համակարգում են կատակում` դոլարը սկսում է «արտագաղթել»: Այսինքն, Ամանորից առաջ խոշոր ներկրողներն արդեն որոշած են լինում Հայաստան բերվելիք ապրանքների տեսականին ու դրա մոտավոր ծավալները և դրսի իրենց գործընկերներին ամերիկյան արժույթով վճարումներ են կատարում` շատ չանցած պատվերներ ստանալու նպատակով: Նոր տարին այս անգամ նույնպես, ըստ ամենայնի, ավանդական ճոխությամբ է նշվելու: Արտերկրում ապրող մեր հայրենակիցներն առաջին տասն ամիսներին այնքան շատ գումար են իրենց հայաստանցի բարեկամներին ուղարկել, որ մինչև անգամ դոլարի լճացման մասին կարելի է խոսել: Ֆինանսական շուկայի պատասխանատուներին լավատեսություն է ներշնչում նաև այն միտքը, որ տոներից առաջ կավելանա դոլարային հոսքը դեպի մեր երկիր, իսկ դեկտեմբերի երկրորդ կեսին ամերիկյան արժույթն արդեն 375-380 դրամի միջակայքում կհանգրվանի: Արդյունքում` և´ ֆինանսական շուկան չի ցնցվի, և´ ներկրողների բիզնեսը կծաղկի, և´ բնակչությունը ճոխ Ամանոր կտոնի: Երեք երանի կմեկտեղվե՞ն