Առանց փաստաթղթի` յո՞ երթաս


Մամուլի մեր գործընկերներին, ովքեր հսկայական տուգանքների տակ են ընկել` կոռումպացված տարրերի դեմ դատական գործընթացները տանուլ տալով, խորհուրդ կտայինք հետևել Օստապ Բենդերի օրինակին: Չէ՞ որ Օստապը մեկ ընդհատակյա միլիոնատիրոջ մեքենայությունները բացահայտելու համար հարյուրավոր հավաստի փաստաթղթերով մի հաստափոր թղթապանակ կազմեց: