Երեքի ցուցահանդեսը


Երբ տարիներ առաջ Լուսինեն, Վարսենիկն ու Դիանան ընդունվել էին Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջ, միմյանց չէին էլ ճանաչում: Սակայն երեք տարվա ուսումնառությունը ոչ միայն մտերմացրել է ապագա նկարիչ¬դիզայներներին, այլևս միտք տվել համատեղ ցուցահանդես ներկայացնել Խարբերդի մշակույթի տանը: Ինչո՞ւ հատկապես այդտեղ: Հավանաբար պատճառն այն է, որ Լուսինեն այդտեղից ամենամոտն է ապրում` Այնթապում, մինչդեռ Վարսենիկն ապրում է Նիզամիում, Դիանան` Երևանում: Ցուցահանդեսին աղջիկները ներկայացրել էին շուրջ 130 աշխատանք` գծանկար, գունանկար, վիտրաժներ, կոմպոզիցիաներ, ոճավորումներ, մանրանկար ներ, գոբելեններ, կոլաժներ, պաննոներ, ձեռքի աշխատանք: Ցուցահանդեսում ժապավենը կտրելուց առաջ բացման խոսքով հանդես եկավ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ժող¬վոկալի II կուրսի ուսանողուհի Հասմիկ Գալստյանը: Ցուցահանդեսը մեծ ազդեցություն գործեց ներկաների վրա: 16-17 տարեկան աղջնակները լուրջ նպատակներ ունեն, ինչի ապացույցը ընտրած մասնագիտության հանդեպ «մեծավարի» մոտեցումն է: Միամտություն կլինի բոլոր աշխատանքերի մասին միանշանակ գովեստի խոսքեր շռայլել: Հիշում եմ մեր մեծ բանաստեղծ Համո Սահյանի խոսքը` 18-ամյա բանաստեղծ Դավիթ Հովսեփյանի մասին: Նա ասում էր, որ գուցե տարիներ հետո Դավիթն ինքը որոշ բանաստեղծություններ հաներ տպագրության պատրաստ գրքից… Այնուամենայնիվ, բազմությունը երկար էր կանգնում դիմանկարների (սեփական պապիկներ, նաև քոլեջի պահակը), բնանկարների, նատյուրմորտների առջև: Տպավորութ յունների գրքում էլ բազում հիացական կարծիքներ գրվեցին: Աշխատանքների մասին ջերմ խոսքեր ասացին և շնորհավորեցին Խարբերդի դպրոցի ֆիզմաթ ուսուցիչ, Լուսինեի նախկին դասղեկ Գուրգեն Երիցյանը, պապիկ Ալբերտ Ասատրյանը, մշակույթի տան տնօրեն Հրաչիկ Ոսկանյանը և ուրիշներ: Իսկ Հասմիկ Գալստյանն իր հոգեպապար երգերով շնորհավորեց և պարզապես հիացրեց ներկաներին: Ցուցահանդեսի հինգ օրերի ընթացքում հատկապես Խարբերդի, Այնթապի բնակիչները, ինչպես նաև ապագա նկարչուհի -դիզայներների ծնողները, հարազատները, ծանոթները մեծ բավականություն ստացան: Համոզված ենք, որ այդ ցուցահանդեսը խթան կհանդիսանա, որպեսզի Դիանան, Վարսենիկն ու Լուսինեն առաջիկայում այնքան լավ գործեր ստեղծեն, որպեսզի ունենան նաև անհատական ցուցահանդեսներ:

Վալտեր ԱՅԴԻՆՅԱՆ