Ավստրալուհիները կարող են մարտնչել


Նրանք իրավունք են նվաճել` մասնակցելու մարտական գործողություններին և ծառայելու հատուկ նշանակության զորամասերում: Սրանով հանդերձ` երկրի բանակում վերջին շրջանում հաճախակի են դարձել այսպես կոչված սեքս¬սկանդալները, որոնց վերացման հետ հույսեր են կապում զինուժերը գեղեցիկ սեռի ներկայացուցիչներով համալրելու նախաձեռնության հեղինակները: Կանանց իրավունքների պաշտպան նորարարներն այս նորամուծությունն անվանել են կարևոր քայլ` բանակում միջանձնային հարաբերությունների բարելավման ճանապարհին: Ավստրալիական բանակի 59-հազարանոց անձնակազմի 10 հազարը ներկայում կանայք են: