Լեդի Գագա՞ն ոչխարի, թե՞ ոչխարը նրա հետ


Իր սկանդալային արարքներով հայտնի երգչուհին հերթական անգամ ապշեցրել է հանրությանը: Նա հեռուստաշոուի ներկայացրել է... Կևին ոչխարի հետ: Ոմանք ասում են, թե ոչխարն է շոու եկել երգչուհու հետ: Բրիտանական ITN1 հեռուստաալիքի ուրբաթօրյա կատակերգական թոք-շոում տիրուհուց ավելի ուշագրավ է եղել շքեղ վզակապով, սևասպիտակավուն փամբլիկ բրդով Կևինը, որին այդ պարագայում Լեդին զարդարանքի պարագա է համարել: Այդուհանդերձ, հյուրընկալ ստուդիայում չորքոտանի երկվոր համար խոտերով նստելատեղ են պատրաստել: Լեդի Գագան այդ եթերում ներկայացրել է իր նոր` You and I սինգլը և պատմել է, որ այդ երգը ամերիկյան Նեբրասկա նահանգից մի երիտասարդի հետ սիրավեպի մասին է: Նեբրասկայում հիմնականում ֆերմերներ են ապրոկմ. այդ պատճառով էլ նա նկարահանումներին ներկայացրել է Կևինի հետ: Իր անձնական կյանքի մասին հարցին 25-ամյա երգչուհին պատասխանել է խուսափողաբար. - Ախր դուք գիտեք, որ ես չեմ խոսում իմ անձնական կյանքից, բայց ինքս շատ երջանիկ եմ: