\'ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ\'


Հեռվից սիրելը անվտանգ է Հայաստան-Սփյուռք համաժողովում իշխանությունները համոզում էին սփյուռքահայերին` հայրենիքը մոտիկից սիրել: Վերջիններս հակաճառում էին, թե` «կայրի, եթե շատ մոտենաս»: Տեղյակ չէ թղթախաղի կանոններին Ինչպես երևում է, Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Մեթյու Բրայզան կյանքում ոչ մի անգամ թղթախաղով չի զբաղվել: Բոլոր խաղաքարտերը «բաց» է պահում: Ո՞ւմ է պետք ուժն` առանց արդարության ՍԻՄ-ի ճակատագիրը մի ավելորդ անգամ ապացուցում է, որ թեև ուժն է ծնում իրավունքը, բայց ուժն առանց արդարության` բռնակալ է: ՀՀ-ում ԱՄՆ-ի նոր դեսպանի սիրած երգը շ ւՏփց ցՉՌՊպՑՖ վպոՏ- չՏսցոՏպ, չՏսցոՏպ... Հասկացավ, որ ինքը չէ զորահանդեսի հրամանատարը Երևանում տեղի ունեցած զորահանդեսից հետո Իլհամ Ալիևը վերջապես հասկացավ, թե ով է զորահանդեսի հրամանատարը: Ազդեցությանը արժանի հակազդեցություն Վերջերս ԱԼՄ եթերում հանդիպեցին զրուցակցին ընդհատելու մեծ վարպետ Տիգրան Կարապետիչը և ընդհատողին «ականջ չկախելու» հմուտ գիտակ Արտաշես Մամիկոնիչը: Այս հակումներով իրար արժանի մարդկանց միաժամանակյա խոսակցությունից ստացվեց «Մեծ աղմուկ` ոչնչից»: ԿԲ-ի բացատրական բառարանից Տարադրամ - տարրական դրամ` էապես տարբերվող հայկական «բարձրակարգ» դրամից: Ժողովրդին դարձնելու են մասնավոր խուզարկու Ըստ մեզ հասած տեղեկությունների, հակակրիմինալ շարժման ղեկավարները հատուկ դասընթացներ են անցկացնելու, ժողովրդին սովորեցնելու համար, թե ինչպես պետք է հայտնաբերել, զինաթափել, վնասազերծել մինչև ատամները զինված մարդասպաններին: Լավ գործից էլ վատ «հոտ» են առնում Զորահանդեսի օրը դատարկությունից պլպլացող աղբամաններից զարմացած մշտական դժգոհ չքավորներն իրար հարց էին ուղղում. «Էս մեր ժողովուրդը ի՞նչ վիճակում ա հայտնվել, որ աղբն էլ սննդամթերքի հետ ծերից ծեր սպառում ա»: