Հայրենիքը` կերտման խորհրդանիշ


Վերջին շրջանում, թերևս, ավելի են ամրապնդվում Հայաստան¬Սփյուռք կապերը, որն, իհարկե, փոխադարձաբար ճանաչողության ու շփման մեծ հնարավորություն է տալիս միմյանց: Եվ չնայած նրան, որ դարեր շարունակ հայ ժողովրդի մեծ մասն ապրում, աշխատում և ստեղծագործում է Սփյուռքում, միևնույն է, նրանց երակներում հոսում է հայի արյունը, ու կրծքի տակ տրոփում է սիրտը` փայփայելով մի օր հայրենիք վերադառնալու երազանքը£ ¬ Հայրենիքը միայն հող ու ծառ չէ, այն պատմություն է, որը կերտելով ինքդ ես կերտվում, ¬ ասում է գերմանաբնակ գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Համո Պետրոսյանը, ով 40¬ամյա տքնաջան աշխատանքով մեծ ծառայություններ է ունեցել Գերմանիայի շատ թերթերում իր հոդվածներով` հայերի ցեղասպանությունը ճանաչելտալու գործում£ Կարևորելով Հ. Պետրոսյանի կատարած գրական աշխատանքը, Հայաստան¬Սփյուռք կապերում նրա ներդրած ավանդը և ցեղասպանությանը նվիրված գրքերի հավաքածուի նույնանուն («Հայ դատը գերմանական մամուլի մեջ», «Եվրոպայի հայ ուսանողությունը», «Բեռլինի հայ գաղութը» և այլն), Ազգային գրադարանի փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանը գրադարանի անունից նրան շնորհեց «Հակոբ Մեղապարտ» մեդալը£ Մեդալ շնորհվեց նաև Գերմանիայի հասարակական¬քաղաքական գործիչ Շավարշ Հովասափյանին£ Բանաստեղծ, թատերագիր, նյույորքաբնակ Հրանտ Մարգարյանի հավաստմամբ` «Համոն մեծացավ վասպուրականցիների` այդ զրկված սերնդի մեջ ու այդ սերնդի մեջ էլ կրթվեց, թրծվեց որպես հայ£ Հիմա էլ հայի մեծ սրտով ապրում է օտարության մեջ, բայց և հայ մշակույթը զագացնելով»£ Իսկ Համո Պետրոսյանն ասում է. «Շուտով գալու եմ մշտական բնակության£ Հայրենիքը կանչում է£ Անկախությունը մեզ տվեց հոգեկան բավարարվածություն, սփյուռքում մենք ստրուկ ենք£ Երբ ասում ենք Երևան, արդեն հասկանում ենք, որ ազատ ենք, այդ բառով անգամ ապրում ենք»£

Հ. ՄԱՂԱՔՅԱՆ