Բաց նամակ


ՀՀ նախագահ պարոն Ռ. Քոչարյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահ պարոն Տ. Թորոսյանին ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար տիկին Հ. Պողոսյանին Մենք` «Մշակույթի հայկական լիգա» հասարակական կազմակերպության անդամներս, միանում ենք Հայաստանի օրհներգի ընտրության համաժողովրդական քննարկմանը: Մեր նիստերի ժամանակ լսվել են և բազմակողմանի քննարկվել մրցույթի երկրորդ փուլ անցած օրհներգի երաժշտական և համապատասխան տեքստերը: Արդյունքում գերադասություն տրվեց Ա. Խաչատրյանի երաժշտությանը` որպես առավելապես համապատասխանող Հայաստանի Հանրապետության և առհասարակ օրհներգերից պահանջվող անհրաժեշտ պայմաններին: Ա. Խաչատրյանի երաժշտությունը հանդիսավոր է, մեղեդին` կենսահաստատուն: Նա օգտագործել է հայկական պատարագներին բնորոշ ազգային ինտոնացիաներ, որտեղ մետրի ուժգին մասերը համընկնում են սրբազան հինգ (5) և յոթ (7) թվերին` կազմելով գումարում տասներկու (տասներկու): Եվրոպական մետրը համընկնում է 4 և 8 թվերին, որոնց գումարը նույնպես 12 է: Ինչ վերաբերում է տեքստերին, ապա նրանցից ոչ մեկը չի համապատասխանում ՀՀ օրհներգի համար անհրաժեշտ պահանջներին: Գ. Նարեկացին, Կոմիտասը և շատ ուրիշ մեծ մտածողներ գիտեին, որ օրհներգի բառերի, երաժշտության և ժողովրդի ճակատագրի միջև գոյություն ունի խորհրդավոր կապ: Այդ առումով օրհներգի տեքստերի հեղինակները և կոմպոզիտորները պատասխանատու են իրենց ժողովրդի և խղճի առջև: Նրանք պետք է հաշվի առնեն հատկապես օրհներգի ազդեցությունը աճող սերնդի գաղափարախոսության ձևավորման գործում` ուղղված ընդհանուր բարօրությանը և միասնությա նը: Օրհներգի տեքստում անհրաժեշտ է արտացոլել հետևյալ` հայ ժողովրդին բնորոշ հիմնավոր տենդենցները և խորհրդանիշերը` - Սերը հայրենիքի և նրա հողի նկատմամբ, - Եղբայրության և միասնության գաղափարը, - Ազատատենչ ոգին, որը դիմացել է ամեն տեսակի փորձությունների, բացի ստրկությունից, քանի որ Հայաստանը միակ երկիրն է, որտեղ դարեր շարունակ չի եղել ոչ ստրկատիրություն, ոչ էլ ճորտատիրություն: Այդ առումով «ազատ» բառը բավական հիմնավոր է հայ ժողովրդի գաղափարախոսությունում: Պատահական չէ, որ Ա. Խաչատրյանը գրել է «Սպարտակ» բալետը: - Արարատ սարը, որպես մարդկության վերածննդի օրորոց, դարձած սրբություն ամեն հայի համար, որը պատկերված է Հայաստանի զինանշանի վրա` խորհրդանշելով հայության միասնության ձգտումը: Միջազգային նորմերի համաձայն` օրհներգը պետք է ունենա կրկներգ: Ընտրված տեքստերից միայն երեքն ունեն կրկներգ, որոնք չեն արտահայտում հայ ժողովրդի գաղափարախոսությունը և անցած ուղին: Այդ առումով կարևոր է նշել, որ Հայաստանը, որպես հնագույն երկիր, պատվարն է, պահապանն է Կենաց ծառի և համայն հայության հույսի փարոս: Նաև հարկավոր է նշել, որ հայկական հողը օծված է նրա հերոսների արյամբ, և Հայաստանը քրիստոնեական պատվիրանների առաջին հետևորդն է: Օրհներգը ազգային Աղոթք է` կենտրոնացված երաժշտության և բառերի մեջ, հետևաբար պետք է ունենա բարերար ազդեցություն ժողովրդի, պետության և պետականության ճակատագրի վրա: «Մշակույթի հայկական լիգայի» կարծիքով վերը նշված պահանջներին համապատասխանում է կից ներկայացված Արտեմիսի տեքստը, գրված Ա. Խաչատրյանի երաժշտության հիման վրա: Արտեմիսը (Ա. Ս. Խաչատրյանը) փիլիսոփայական գիտությունների թեկնածու է, երաժիշտ և բանաստեղծ-թարգմանիչ: Նա մի քանի գրքի հեղինակ է և ունի մոտ 100 հոդված` տպված անհավասար էին... Հեյդար Ալիևը Լ. Բրեժնևին հաճոյանալով (չէ՞ որ թուրք է)` հայկական Նորաշենն անվանափոխեց ԻԼՅԻՉԵՎՍԿԻ: Հիմա էլ այն վերանվանվեց ՇԱՐՈՒՐԻ: Վերջերս տպագրված «Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» ֆիզիկական քարտեզում (ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից) ՇԱՐՈՒՐ բառից հետո պետք է գրվեր նրա հայկական անունը` ՆՈՐԱՇԵՆ, բայց ոչ: Պարոնայք քարտեզագետ ները գրել են ԻԼՅԻՉԵՎՍԿ: Ասել կուզի, որ հայկական այդ հինավուրց բնակավայրը ՆՈՐԱՇԵՆ չի կոչվել, այլ կոչվել է ԻԼՅԻՉԵՎՍԿ: Ասել կուզի, որ մենք ջնջում ենք մերը, հայկականը: Պատմությունը թեքում ենք դեպի թրքակա՞նը: Ինչո՞վ մենք նման չենք պատմության թուրք կեղծարարներին` Ջուղայի հայկական խաչքարերը վերացնողներին... Նման անտարբերություն սեփականի, ազգային մշակույթի, պատմության հանդեպ` որքան ցանկանաք: Ահա մեկ օրինակ ևս: Հայկական համառոտ հանրագիտարանի (Ե., 2003) 4-րդ հատորի 762 էջում կարդում ենք, - ՏՈԼՄԱ, դոլմա: Սա ի՞նչ է: Հեղինակներն ասել կուզեն, որ հայկական հնադարյան կերակրատեսակին կարելի է նաև դոլմա՞ ասել: Թուրքացնե՞լ: Հենց դրան էլ սպասում են թուրք կեղծարարները` աշխարհով մեկ վայրահաչելով, որ հայերն իրենց խոհանոցից գողացել, վերցրել և սեփականացրել են իրենց ազգային կերակրատեսակ դոլման: Այսօր, երբ դարավոր մեր ոխերիմ թշնամին ամեն բան անում է հայկականը վերացնելու, մեր պատմությունը աղճատելու, խեղաթյուրելու:

Սերգեյ ԱՎԱԳՅԱՆ