Անհավատալի է, բայց` իրականություն


Անցյալ ուսումնական տարվա առաջին իսկ օրերից մեր դպրոցում խախտվեց ուսումնական նորմալ գործընթացը£ Մասնաշենքերից մեկը հրդեհի պատճառով այլևս հնարավոր չէր շահագործել£ Սակայն, ի պատիվ տնօրինության, դպրոցը շատ արագ անցավ երկհերթ աշխատանքի, դասերն ընթացան կանոնավոր£ Հրդեհի հետևանքների շուտափույթ վերացումը դարձել էր գերխնդիր£ Նորանշանակ տնօրեն Կարինե Բաբայանի ջանքերի շնորհիվ կարճ ժամանակում սկսվեց նորոգումը£ Ողջ ամառվա ընթացքում մեր աչքի առջև կատարվեց հսկայածավալ աշխատանք£ Տնօրենի սրտացավությունը, նվիրումը օգնեց շինարարներին` աշխատանքը կատարելու ժամանակին և որակով£ Կազմակերպված, խելացի գործելակերպը տվեց ցանկալի արդյունք. սեպտեմբերի 1¬ին մասնաշենքը լիովին վերանորոգված, կահավորված բացեց իր դռները£ Մեծ ու հաճելի անակնկալ. ամեն ինչ այնքան գեղեցիկ ու ճաշակով էր արված, որ բոլորի հիացմունքն ու գոհունակությունն էր առաջացրել£ Թիվ 66 միջնակարգ դպրոցի VIII բ դասարանի աշակերտները և դասղեկը շնորհակալություն են հայտնում դպրոցի տնօրեն Կ. Բաբայանին, շնորհավորում նրան, ինչպես նաև փոխտնօրեններ Ս. Մարգարյանին, Ն. Հակոբյանին, ողջ ուսուցչական կոլետիվին` Ուսուցչի օրվա առթիվ և մաղթում նորանոր հաջողություններ իրենց պատվաբեր աշխատանքում£ Թիվ 66 միջնակարգ դպրոցի VIII բ դասարան