«ԱՐՄՄՈՆՈ ¬ 4» Դասականները միշտ արդիական են


Համլետը, Լիրը, Օֆելիան եւ մյուսները Հազվադեպ դասականների է տրված հարատև ստեղծագործական ներշնչանքի կենարար աղբյուր լինելու, անողոք ժամանակի բոլոր պահանջները լիարժեք գոհացնելու տիտանական հզորությունը£ Վիլյամ Շեքսպիրը եղել և մնում է ամենահազվադեպ ու առեղծվածային մշակութային երևույթը£ Հայտնի լինելով իր թատերական նորարարական ընդգծված մտածողությամբ` միշտ էլ աննախադեպ հնարավորություններ է ընձեռել ամենատարբեր գեղագիտական դավանանքների հետևորդ արվեստագետներին` սեփական ստեղծագործական ներուժը, մասշտաբները բացահայտելու և դրսևորելու£ Ահա թե ինչու հանդիսատեսի ու ժամանակի դատին չդիմացած գրեթե բոլոր շեքսպիրյան գործերի թատրոնական արտահայտությունները որոշակի հետաքրքրություն են ներկայացրել` իրարամերժ տպավորություններ թողնելով մասսայական և պրոֆեսիոնալ հանդիսատեսի վրա£ Ամենաբուռն բանավեճերը ծագել են առավելապես շեքսպիրյան բեմադրությունների առիթով£ Այս առումով բացառություն չեն կազմում մենաներկայացումների միջազգային շեքսպիրյան «Արմմոնո ¬ 4» փառատոնի ծրագրում ընդգրկված բոլոր 13 ներկայացումները, որոնց գերակշռող մեծամասնությունն արված էր ԸՍՏ Շեքսպիրի` նպատակ չհետապնդելով ամբողջ խորությամբ ներկայացնել որևէ կոնկրետ ստեղծագործություն£ 14 երկիր ներկայացնող 25 մասնակիցներից շատերը գերադասել էին թեմատիկ հոգեհարազատությամբ խմբավորել մի քանիսը£ Մնջախաղաց Լևոն Իվանյանը, գուցե 20¬ամյա լռությունից ու կուտակումներից մղված, փորձել էր «Շեքսպիրի լուռ կյանքը» աշխատանքով ամբողջական պատկերացում տալ բոլոր 43/49/ ստեղծագործությունների մասին£ Շեքսպիրյան ներշնչանքով արված բեմադրություններից հատկապես տպավորվեցին Վիեսլավ Կոմասայի (Լեհաստան) «Յորիկը» (բեմադրիչ` փառատոնի գեղարվեստական ղեկավար Անջեյ Ժուրովսկի)` պալատական սրախոս խեղկատակի հոգում պահպանված քնքշությամբ, անբուժելի կենսական տրտմությամբ ու ենգիբարյանական գույներով և «Օֆելիայի վերջին երգը» (բեմադրիչ` Դանիել Առագաստ)` նորահայտ դերասանուհի Նարինե Պետրոսյանի բնատուր օժտվածության փայլուն արտահայտությունը£ Դերասանական վարպետության ու շեքսպիրյան խորքերով հագեցվածության առումով «անխոցելի» էր Թուրքմենստանի վաստակավոր դերասան Աննա Մելեն£ Ընդգրկված լինելով փառատոնի միջազգային նախագծում` նա «Արմմոնոյի» անդավաճան հանդիսատեսին հնարավորություն տվեց կրկին հմայվել իր արտիստական բազմապլան կարողությունների նախանձելի դրսևորումներով արարված Լիր արքայով (բեմադրիչ` Օվլակուլի Խոջակուլի)£ Խաղացած կերպարների հետ նույնանալու դերասանական ունակություններով բեմական կարճատև ակնթարթներում ուշագրավ էին Հովհաննես Հովհաննիսյանի Շեյլոկը, Շահեսթե Իրանիի լեդի Մակբեթը, Մոյտինա Յուրցերի Համլետը, Փիթր Սաթնի Ջոն Շեքսպիրը, Արմեն Սանթրոսյանի Լիրը£ Ափսոս, որ նրանք անհամաչափ էին բաշխել իրենց կատարողական ներուժը և չկարողացան լիարյուն դարձնել կերպավորած հերոսների թատրոնական նկարագրերը£ Գովելի է առաքելությունը, որ ստանձնել է դերասանուհի Հասմիկ Տեր¬Կարապետյանը` թոթափել ժամանակի փոշին հայ բեմի երախտավորների պատմական արժեք ստացած անունների վրայից` Մարի Նվարդ («Վերջին արարը»), Սիրանույշ («Երկյուղած լռություն»)… այսպիսով փորձելով տարածել մեր թատրոնի դարավոր փառքի կոնկրետ փաստերը աշխարհով մեկ£ «Արմմոնո ¬ 4» փառատոնի ամենաուշագրավ բեմադրական աշխատանքը, անշուշտ, Ռոբերտ Ստուրուայի «Համլետն» էր` անվանի բեմադրիչի ինքնատիպ, բյուրեղացած մտածողության հերթական անսպասելի դրսևորումը£ Հանպատրաստից արված այս բեմադրությունը ամենահաջողվածն էր փառատոնի շրջանակներում ցուցադրված աշխատանքներից իր թեմատիկ լիարժեքությամբ, դերակատարումների պլաստիկ լուծում ների նպատակասլաց փոխկապակցվածությամբ, անթերի տեմպոռիթմով£ Զազա Պապուաշվիլու, Դավիթ Դարչիայի և Բեսիկ Զանգուրիի դերասանական ուրույն վարպետության հիպնոսի ազդեցության տակ զարմանալիորեն արագ սկսում ես տիրապետել վրացերենին£ … Համլետը, Լիրը, Օֆելիան և մյուսները, որ դերասանական ու բեմադրական տարբեր ձեռագրերով կրկին բեմ բարձրացվեցին «Արմմոնո»¬ով նշանավորված երևանյան թատրոնական տոնակատարության օրերին, կրկին ու նորից ակնածալից պաշտամունքի կենտրոնական առարկա դարձրեցին Մեծն Շեքսպիրին` հոգևոր անհետաձգելի պահանջ հարուցելով վերադառնալու հանճարեղ անգլիացու խորախորհուրդ գրական ժառանգութ յան իմաստնացնող ակունքներին` բարձրարժեք սնունդ հայթայթելով հարստացնելու համամարդկային երևույթները, մարդ արարածի ներաշխարհը, ծնունդից մինչև մեր օրերը անցած ճանապարհը նորովի բացահայտելու, ընկալելու, վերաարժեքավորելու սեփական մտավոր ու հոգևոր կարողությունները£