ԱԳՆ Սփյուռքի պետական կոմիտեՈՒՄ


Սփյուռքի պետական կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանը ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող տիկին Կոնսուելո Վիդալին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի եւ Սփյուռքի կոմիտեի նախկին պայմանավորվածություններին եւ ապագա ծրագրերի իրագործ մանը առնչվող, ինչպես նաև կրթական ոլորտում ՄԱԿ-ի գրասենյակի եւ Սփյուռքի ստեղծվելիք նախարարության համագործակցության հետ կապված հարցեր: Տիկին Վիդալը նշել է, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը կաջակցի նախարարության էլեկտրոնային կայքէջի ստեղծման աշխատանքներին: