Հայաստանի ժուռնալիստների միության հայտարարությունը


Հայաստանի ժուռնալիստների միությունը իր մտահոգությունն է հայտնում վերջին շրջանում լրագրողների նկատմամբ բռնության կիրառման հաճախակի դարձած դեպքերի կապակցությամբ, մանավանդ, որ այդ արարքները, լրագրողների համոզմամբ, կապված են նրանց մասնագիտական գործունեության հետ: Ակներեւ է, որ յուրաքանչյուր նման արարքի հեղինակին չհայտնաբերելով ու չպատժելով, այդ պատժին հրապարակայնություն չտալով, անպատժելիությունից օգտվելով կրկնվում են լրագրողի մասնագիտական գործունեությունը վայրագ ձեւով խոչընդոտող նոր դեպքեր: Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողների դեմ նմանօրինակ բոլոր հարձակումները եւ ակնկալում պատկան մարմինների արագ արձագանքը` հանցագործներին հայտնաբերելու եւ պատժելու գործում: ՌԴ նախագահը վավերացրել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի դիմումը` Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու վերաբերյալ Օգոստոսի 25-ին Ռուսաստանի Դաշնության խորհուրդը միաձայն ՌԴ նախագահին ուղղված դիմում Է ընդունել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու կոչով: «Մենք պարտավոր ենք պաշտպանել կայունության, խաղաղության եւ անկախության հասնելու Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ժողովուրդների ձգտումը»,- պալատի նիստում հայտարարել Է Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը: Նա ընդգծել Է, որ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի ժողովուրդները բոլոր իրավունքներն ունեն անկախություն ձեռք բերելու համար` մատնանշելով նախեւառաջ «միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքը` ժողովուրդների ինքնորոշման իրավունքը»: