Հետպատերազմական զարգացումներ Մեդվեդևի վարկանիշն աճել է


Ռուսաստանաբնակների 72 %-ը խրախուսում է երկրի նորընտիր նախագահի գործունեությունը: Այս փաստն արձանագրել են հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի մասնագետները Մեդվեդևի պաշտոնավարման 100 օրվա առթիվ անցկացված երկու հարցումների արդյունքում: Հարցվածների 75 %-ը լսել է երկրի ղեկավարի այն ելութը, որով նա գնահատել է իրավիճակը Հարավային Օսեթիայում, և նրանց 37 %-ն անվերապահորեն պաշտպանել է նախագահի դիրքորոշումը, իսկ 23 %-ը ոչ այնքան բավարար է համարել նրա վճռականությունն ու կտրուկությունը: Հարավային Օսեթիայում ռուս խաղաղարարների անհրաժեշտության և նպատակների մասին հարցի պատասխանները մասնագետներին հուշել են, որ ՌԴ քաղաքացիների հոգեբանությունը որակապես փոխվել է. հարցվածների մեծամասնությունը գտնում է, որ խաղաղապահները Հարավօսիայում պետք է մնան` տեղի բնակչությանը եղեռնից պաշտպանելու, ուժեղի հալածանքներին ենթարկվող թույլերին օգնելու համար: «Վրաստանը պահանջում է Հարավօսեթիայից դուրս բերել ռուսական խաղաղարարներին: Ինչպե՞ս պետք է վարվի Ռուսաստանը» հարցին 72 %-ը պատասխանել է, որ նրանց պետք է թողնել տեղում: 14 %-ը դժվարացել է պատասխանել, 14 %-ը ճիշտ է համարել նրանց դուրսբերումը: Իսկ, թե «ինչո՞ւ չպետք է տարհանել խաղաղապահներին» հարցի պատասխաններն ավելի տարատեսակ են. 30 %-ի կարծիքով` նրանց մնալն անհրաժեշտ է` կարգուկանոն հաստատելու և խաղաղություն պահպանելու համար: 23 %-ը համարում է, որ Ռուսաստանից բացի տեղի բնակչությունն այլ պաշտպան չունի: 21 %-ը մտավախություն ունի, որ խաղաղարարների տարհանման դեպքում կկրկնվեն հարձակումը, քաոսն ու եղեռնը: 10 %-ն անհրաժեշտ է համարում այդ տարածաշրջանում ապրող ռուսաստանցիների հետաքրքրությունների պաշտպանությունը: 70 %-ի համոզմամբ` հարկավոր է հակահարված տալ Վրաստանի նվաճողականությանը, իսկ 4 %-ը` խաղաղարարների գոյությամբ է պայմանավորում ՌԴ սահմանների անվտանգությունը: Հարցվածների 4 %-ը դա համարում է միջազգային պայմանավորվածություն, իսկ 3 %-ը գտնում է, որ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն կմտնեն այդ տարածքներ, եթե Ռուսաստանը դուրս բերի իր զորքերը: 2 %-ը պնդում է, որ ՌԴ-ն չպետք է կորցնի իր ազդեցությունն այդ տարածաշրջանում: Եվս 2 % ռուսաստանցիներ անհանգիստ են, որ պատերազմը կտարածվի նաև այլ երկրներում, ներառյալ Ռուսաստանը: