Մեկնարկեց ավարտական փուլը


Հ. Բաղրամյանի անվան ուսումնական զորավարժարանում «Ռուբեժ 2008» զորավարժության ավարտական` 3-րդ և 4-րդ փուլերի մեկնարկին ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը ողջունեց զորավարժության մասնակիցներին և շնորհավորեց վերջիններիս` զորավարժության մեկնարկի առթիվ: Նախարարը նշեց, որ համատեղ հրամանատարա-շտաբային զորավարժության նպատակն է միացյալ ուժերով ետ մղել թշնամու հավանական ագրեսիան: Ինչպես նաև ընդգծեց, որ զորավարժության առաջին և երկրորդ փուլերը ռազմաքաղաքական նշանակություն ունեին, որոնց ընթացքում ստուգվեցին տարբեր գերատեսչությունների համագործակցության պատրաստականության աստիճանը և մակարդակը. -Զորավարժության հիմնական փուլերը 3-րդ և 4-րդ փուլերն են, որոնք անցկացվում են մարտական հրաձգությամբ, որն իրականացվում է ռազմավարական նշանակության պլանի համաձայն: 3-րդ և 4-րդ փուլերի նպատակն է թշնամու հավանական ագրեսիայի դեպքում պաշտպանական օպերացիայի պլանավորումն ու անցկացումը: Ի դեպ, զորավարժության գլխավոր փորձի ընթացքում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովը շրջեց զորավարժարանում տեղակայված սպառազինության և ռազմական տեխնիկայի միավորների շարքերով, ինչպես նաև ներկա գտնվեց մարտական հրաձգությամբ անցկացված ավարտական փուլի վերջին փորձին, տեղում ծանոթացավ առկա խնդիրներին, տվեց հանձնարարականներ: ԳՆԴԱՊԵՏ Ս. ՇԱՀՍՈՒՎԱՐՅԱՆ