Փախի°ր` փրկվի°ր


Սահակաշվիլուն, փաստորեն, անձի ապահովության երաշխիքներ են տրվել անցյալ չորեքշաբթի Վրաստանի առաջնորդը պատմել է, որ պատրաստվում էին իրեն գաղտնի տարհանել երկրից, եթե ռուսական տանկերը Թբիլիսի մտնեին: - Բոլոր այդ առաջարկներին հաստատուն պատասխանել եմ, որ ես և Վրաստանի կառավարությունը Թբիլիսիից կենդանի չենք հեռանալու ու պաշտպանելու ենք քաղաքը,- հայտարարել է Սահակաշվիլին խորհրդարանական մեծամասնության հետ հանդիպման ժամանակ (հաղորդում է ԼվՑպՐՒՈՍր-ը): Սակայն վրաց առաջնորդի փրկության ծրագիրն այդպես էլ պիտանի չեղավ. Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբը բազմիցս պարզաբանել է, որ հրամանատարությունը Թբիլիսին գրավելու և Սահակաշվիլիի իշխանությունը տապալելու նպատակ չի հետապնդել: Ու մինչ Ռուսաստանը վրացական տարածքներից անշտապ հեռացնում է իր զինուժը, լուրեր են պտտվում Թբիլիսիի ծրագրած առաջիկա ծավալուն նոր սադրանքի մասին: ՀԼԸ "ծՏՉՏրՑՌ"-ն մեջբերում է կատարել ռուսաստանյան ռազմական հետախուզության ներկայացուցչի խոսքից. - Մեր ունեցած տվյալներով` Վրաստանի պաշտպանության նախարարության հատուկ ստորաբաժանումները մտադիր են օգտագործել ռազմական գործողություն ների ընթացքում զոհված վրաց բանակի զինծառայողների աճյունները: Դժվար է պատկերացնել նման ցինիզմի մակարդակը: Բայց, տվյալներ ունենք նաև, որ աշխատանքներ են տարվում, որպեսզի փաստացի ցուցադրվեն խաղաղ բնակչության շրջանում եղած զոհերն ու զինծառայողների աճյուններին մնացած ծաղրի և դաժանության հետքերը: