«Կրեմլի և Սպիտակ Տան միջև կամ ինչպե՞ս պետք է ապրենք երկբևեռ աշխարհում»:


Ինչ էլ ասեն ռուս որոշ քաղաքագետները, այն նորից դարձել է երկբևեռ: Վրաստանի դեմ ռազմական հարձակմամբ Կրեմլն ամբողջ աշխարհին հասկացրեց, որ նոր պետության տեսքով ԽՍՀՄ փոխակերպումը վերջնականապես ավարտվել է: Այսուհետ աշխարհը պետք է հիմք ընդունի, որ Ռուսաստանը իրական հակակշիռ է ԱՄՆ-ին` համաշխարհային գերիշխանության համար իրենց պայքարում: Եվ դա հասկանալը կարևոր է հատկապես այնպիսի փոքր պետությունների համար, ինչպիսին Ադրբեջանն է: Քանզի Հարավային Կովկասում ազդեցության համար ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև պայքարը հիմա իր զարգացման նոր, կատաղի փուլ է մտնում: