Վաշինգտոնի անարյուն հաղթանակը


Արձանագրենք. Վրաստանի դեմ Ռուսաստանի հարձակումից շահեց միայն մի երկիր` ԱՄՆ-ը: Դատեք ինքներդ. ռուս-վրացական ռազմական գործողությունների գոտում ԱՄՆ-ը մասնակցություն չունեցավ: Հետևաբար` նրանց կողմից զոհեր չէին կարող լինել: Փոխարենը` ինչպես վրացական, նույնպես և ռուսական բանակները կորուստներ կրեցին` զոհերի ու վիրավորների տեսքով: Արդեն չեմ խոսում այն մասին, որ արագընթաց այդ պատերազմի արդյունքում գաղթական դարձան հազարավոր վրացիներ ու օսեթներ: