Հիմա` հակամարտության դիվանագիտական հետևանքների մասին:


Առայժմ Վրաստանն ընդամենը հնարավորություն է ստացել` միջազգային հանրության աչքերին նայել որպես ռուսական հարձակումից պաշտպանության կարիք ունեցող փոքրիկ երկիր: Հավելումն` նա հնարավորություն է ստացել ավելի իրական դարձնել իր մուտքը ՆԱՏՕ: «Բայց կարողացա՞վ այդ երկիրը իր իրավազորությանը վերադարձնել Հարավային Օսեթիան ու Աբխազիան: Ո°չ: Կարողացա՞վ պաշտպանել իր քաղաքների անվտանգությունը և քաղաքացիների անձեռնմխելիությունը: Ո°չ: Չկա՞ վտանգ, որ Վրաստանի ժողովուրդը այդ զոհաբերությունները չափից ավելի համարի: Անտարակո°ւյս: Հատկապես` եթե ԱՄՆ-ի կողմից գործողություններ չձեռնարկվեն երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ուղղությամբ, այսինքն` Վրաստանի վերահսկողությունը Հարավային Օսեթիայի ու Աբխազայի վրա: Բայց այդպիսի գործողություն չի լինի: Դրանք ԱՄՆ ծրագրերի մեջ չեն մտնում: Այնտեղ վարժվել են ուրիշի արյամբ սեփական նպատակներին հասնել: Իսկ այդ նպատակներին, կոնկրետ այս դեպքում, հասել են: Չէ՞ որ այսուհետ Ռուսաստանն իրական շանսեր ունի բախվելու իր գործողությունների միջազգային դատապարտմանը` վերածվելով վտարյալ երկրի: Եվ մեծ է հավանականությունը, որ Ռուսաստանի դատապարտման այդ պրոցեսը շարունակվելու է: Արդեն իսկ պարոն Ռոգոզինը, ձգտելով վատ խաղի ընթացքում լավ ական պատկերել, խոստովանում է, որ ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունները փոփոխություն են կրելու: Ահա, Լեհաստանում արդեն հաստատվում է հակահռթիռային պաշտպանության համակարգը: Դրանից ո՞վ տուժեց. իհարկե` Ռուսաստանը: Իսկ ո՞վ շահեց. իհարկե` ԱՄՆ-ը: Սպիտակ Տունը կարողացավ անաչառորեն ներկայացնել Ռուսաստանին` առանց որևէ կրակոցի, առանց որևէ զինվորի կորստի: Կարելի՞ է խոսել այն մասին, թե Սպիտակ տունն անտեղյակ էր, որ Վաշինգտոնը պատրաստ չէր Վրաստանի դեմ Ռուսաստանի կողմից ռազմական ուժ գործադրելուն: Ախր, գերտերության համար, որը կարողացավ ԽՍՀՄ փլուզումն իրականացնել, այդպիսի հարցերից անտեղյակության մասին խոսելն իսկ ծիծաղելի է: Ախր ոզնին էլ կարող է հասկանալ, որ մինչև սառը պատերազմի ավարտը Կրեմլը զրկվեց քաղաքական-տնտեսական հսկա բլոկը վերահսկելուց, իսկ նրա սահմաններին սկսեց մոտենալ դաշինքը` ՆԱՏՕ-ն: Ու, թերևս, Ռուսաստանը կձգտի առաջին հնարավորության դեպքում վերադարձնել կտրուկ թուլացած իր կարգավիճակը: …Այս ամենից էլ ծնվում է այն վարկածը, որ ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ իր աշխահաքաղաքական պատերազմում պարզապես դեմ տվեց Վրաստանին: Եվ հարց է դեռ, թե ո՞վ է մեծ հանցագործը. Ռուսաստա՞նը, որ բաց և լկտիաբար ցուցադրեց իր գերտերության նվաճողական դեմքը, թե՞ ԱՄն-ը, որը գործեց նրբորեն, ծածուկ` փոքրիկ Վրաստանի արյամբ հասնելով իր խնդիրների լուծմանը: Ի՞նչ ենք մենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի համար Հարավային Կովկասում ազդեցության համար Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հակամարտության ընդամենը առաջին փուլի վկաներն ենք մենք: Սրանից տրամաբանորեն բխում է, որ խիստ սրվելու է հակամարտությունը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջև: Եվ Ադրբեջանը պետք է հաշվի առնի դա ու փորձի հասնել նրան, որ կա°մ Ռուսաստանը, կա°մ ԱՄՆ-ը դուրս մղվի համանախագահող երկրների ցանկից: Այլապես Հարավային Կովկասի ապագայի իրենց տեսակետներով Վաշինգտոնի ու Մոսկվայի տարաձայնությունները (ինչու չէ` նաև հայ-ադրբեջանական ղաբարաղյան հակամարտության կարգավորման ճանապարհին) կարող են հանգեցնել մեզ համար շատ տհաճ հետևանքների: Չնայած Հարավային Կովկասի ապագայի առումով Մոսկվայի և Վաշինգտոնի տեսակետների հսկայական տարբերությանը, անկարելի է չխոստովանել, որ Ադրբեջանը երկուսի համար էլ ավելի շատ սպառողական արժեք է: Օրինակ, Ռուսաստանում գերիշխում է այն թաքուն միտքը, որ Ադրբեջանն ընդամենն այդ երկրի մի նահանգն է` ռուսական պետության թուլացման պատճառով նրանից անջատված: ԱՄՆ-ում էլ Ադրբեջանին նայում են որպես հերթական սեփական նավթալցակայանի, որին հսկողություն է պետք, որպեսզի չանցնի Ռուսաստանի կողմը: Մեր նավթի համար պայքարը կարող է լրջորեն սրվել ամենաանսպասելի ձևերով: Եվ ոչ միայն մեր: Հիշեցնենք, որ նավթի ամենահարուստ պաշարներն ունեցող աշխարհի 5 երկրներից միայն մեկին` Իրանին չի հսկում Ամերիկան: Ընդամենը 1-2 տարի առաջ այդ երկրները 2-ն էին, բայց Իրաքն արդեն «ազատագրել» են: Իսկ դա հուշում է, որ Վաշինգտոնը ձգտելու է անպայման ճզմել նաև Թեհրանին: Բնականաբար, երկբևեռ աշխարհի նոր պայմաններում, երբ Ռուսաստանն ամբողջ աշխարհին ցուցադրեց իր վերածնված գերտերության կարգավիճակը, Վաշինգտոնի «իրանյան ծրագրերը» կարող են բախվել Կրեմլի դաժան անընդունելությանը: Իհարկե, Ադրբեջանը նույնպես իր վրա կզգա այդ հակամարտության ողջ «հմայքը»: Ստեղծված իրավիճակում ի՞նչ պետք է անի Ադրբեջանը: Պետք է ձգտի օգուտ քաղել` մեր տարածաշրջանում գերտերությունների բախումից: Բայց դրա համար անհրաժեշտ է հասկանալ, որ ինչպես ԱՄՆ-ը, այնպես էլ Ռուսաստանը միակերպ թքողներ են պետությունների իրավունքների վրա: Նրանք միայն մեկ իրավունք են ճանաչում` ուժի իրավունքը: Բայց, թերևս, մեզ պետք է դառնալ Հարավային Կովկասի ամենահզոր պետությունը` բառի բոլոր իմաստներով. տնտեսական, ժողովրդավարական, դիվանագիտական, մտավոր: Անհրաժեշտ է նախապես հիմնավոր, գրավոր երաշխիքներով գերտերություններից մեկի պաշպանությունը ստանալ` Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգն ման հարցում նրանց ռազմա-քաղաքական աջակցության վերաբերյալ: Ինչպես վրաստանյան իրադարձությունները ցույց տվեցին, օգնության սովորական խոստումներին հավատալ չի կարելի: Ինչպես չի կարելի հավատալ թե° Մոսկվայի ու թե° Վաշինգտոնի այն խոսքերին, թե ուզում են Ադրբեջանը տեսնել անկախ ու զարգացած: Ադրբեջանը նրանց համար ընդամենը նավթով հարուստ փոքր երկիր է, որը տարածքային չլուծված հակամարտություն ունի Ու թե այդպես է, ուրեմն պետք է առաջնորդվեն մեր իրատեսական հետաքրքրություններով` հասկանալով, որ երկբևեռ նոր աշխարհում մեզ չի հաջողվի խույս տալ երկու գերտերությունների հակամարտությունից: