Մերժված Լուկաշենկոնու իր երկիրը


 

Առժամանակ առաջ բրիտանական լրատվամիջոցներն ակնարկում ու «ենթադրություններ» էին հայտնում, որ բելառուսական «սև ցուցակում» ընդգրկված մարդկանց թույլ չեն տալու ներկա գտնվել լոնդոնյան Օլիմպիադային:

Եվ չէին սխալվել ու ոչ էլ չափազանցրել էին. երկու օր առաջ Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Ալ. Ժուկովն իր կայքում հայտարարել է, որ Բելառուսի նախագահին չեն հավատարմագրել Լոնդոնում:

- Լոնդոնի օլիմպիադայի կազմկոմիտեն Բելառուսի ԱՕԿ նախագահ Ա. Լուկաշենկոյին հավաստագիր չի տվել: Սպորտը դո՞ւրս է քաղաքականությունից,- հռետորական հարցադրում է կատարել Ժուկովը:

Բայց միայն Լուկաշենկոն չէ մերժված. նաև արգելվել է ավելի քան 200 բելառուս պետպաշտոնյաների, ուժային կառույցների ներկայացուցիչների, գործարարների ու լրագրողների մուտքը ԵՄ երկրներ: Պատճառն այն է, որ Բրյուսելը բելառուսական իշխանութ յուններին մեղադրել է մարդու իրավունքների ոտնահարման և ընդդիմության դեմ ճնշումներ գործադրելու համար: 2011 թ. ԵՄ-ն պաշտոնական Մինսկի դեմ վերսկսել էր պատժամիջոցները, որոնք ժամանակի ընթացքում համալրվել են նաև տնտեսականով: Արդյունքում դրանք տարածվում են Բելառուսի 243 մասնավոր անձանց ու 32 ձեռնարկությունների վրա:

Այս ամենն ասես քիչ է, երեք օր առաջ էլ հայտնի է դարձել, որ Մինսկի «Դինամո» ֆուտբոլային մանկական թիմը ևս դարձել է եվրոպական պատժամիջոցների զոհը: ԵՄ-ի սպասարկող բանկը, որը պետք է կազմակերպեր պատանի ֆուտբոլիստների մեկնումը Ֆինլանդիայի մրցաշարին, սառեցրել է միջոցները, և ճանապարհային ծախսերը վճարել են երեխաների ծնողները: Ի դեպ. այդ ակումբը պատկանում է բելառուս օլիգարխ Յուրի Չիժին, ով ընդգրկված է ԵՄ մուտք չունեցողների ցանկում, որովհետև համարվում է «Լուկաշենկոյի վարչախմբի հովանավորներից մեկը»: