Հափրածների շքահանդեսը շարունակվում է


 

«Հարսնաքարի» աղմուկը դեռ չհանդարտված` հերթական ազգընտիրի որդու լկտի սանձարձակության սկանդալը պայթեց: Պատգամավոր Նահապետ Գևորգյանի շահած-պահած-դաստիարակած ժառանգը սեփական «Մերսեդեսը» թողնելով փողոցի մեջտեղում, առևանգել է երկու ավտոմեքենա: Երկրորդ հափշտակված մեքենայից զենքի սպառնալիքով իջեցրել է վարորդին և ուղևորներին: « Законподлости»!:

Ստացվում է, որ մեր օլիգարխների հափրգած մերձավորները պատրաստ են բանտ նստել, բայց չխախտել իրենց մեջ արմատացած գողական ապրելակերպի օրենքները: