ԷԼԻ ՕԵԿ-ԱԿԱՆ


 

«Օրինաց երկիրը» հավանաբար շատ է սիրում, որ միշտ մամուլում հիշեն իրեն` թեկուզ ոչ բարի ու ոչ օրինական գործերի համար: Մի նոր առիթ էլ տվել է ՕԵԿ անդամ, Էներգետիկայի փոխնախարար Արամ Հարությունյանի եղբայրը, ով բարձր պաշտոններ վարելով իրավապահ համակարգում, հանկարծ ներկայացել էր ոստիկանություն և խոստովանել, որ ինքն է հունվարի 3-ին ժամը 21.30-ի սահմաններում ՀՀ Ոստիկանության վարչական շենքի դիմաց «ԲՄՎ Իքս 5» մակնիշի 10 ՈԼ 100 համարանիշի մեքենայի վարորդի կողմից մահվան ելքով վրաերթ կատարողը: Դե, մերոնք էլ նրան հավատացել էին, կալանքի վերցրել, գործն ուղարկել համապատասխան ընթացակարգով: Բայց ահա պարզվել է, որ ՕԵԿ-ական փոխնախարարի եղբայրը խաբել է ոստիկաններին, ստել, թե ինքն է հանցագործության հեղինակը` այսպես թաքցնելով իր 19-ամյա որդի Տարոն Հարությունյանին, ով մի անգամ «աչքի է ընկել» ինստիտուտում կրակոցներ արձակելու համար:

Հետաքրքիր է, ՕԵԿ-ական հորեղբայրը, որն օրենքների երկիր է կառուցում, գիտե՞ր այս ամենի մասին: