Էրո-շոու` ճանապարհային նշանների ձողերով


 

«Սիրո քրմուհիները» փողոցային արվեստի նոր «ճյուղ» են մոգոնել ու ցուցադրում են նորզելանդական Օքլենդում: Վերջին մեկուկես տարում մայթեզերին ամրացված ճանապարհային նշանների ավելի քան 40 ձող են ծռել ու տեղահան արել` իրենց հանպատրաստի երթերում դրանցով անպատկառ պարեր կատարելով (տեղեկացրել է The DΖily TelegrΖΘh-ը):

Ինչպես դիպուկ նկատել է քաղխորհրդի անդամ Դոննա Լին`

- Երթերը գայթակղելու նրանց զինանոցի մասն են: Իսկ որոշ պոռնկուհիներ խոշոր են և ուժեղ:

Գուցե ոմանց հրճվանք են պատճառում ձողապատերը, բայց մարդկանց վրդովեցնում է այն, որ կորացված կամ տեղահանված յուրաքանչյուր նշանի ձողի համար հարկատուները վճարում են ավստրալիական 1000 դոլար: Եվ միայն դա չէ, որ շարժում է բնակչության զայրույթը: Պոռնկուհիներն իրենց անզուսպ սեքս-առևտուրը ծավալում են հենց բնակելի շենքերի մուտքերում` դրանք հանդիպավայր դարձնելով իրենց կլիենտի հետ: Խանութներից մեկի տերն էլ գանգատվել է, որ իր խանութի առջև գիշերն «աշխատած» 20-30 պոռնկուհիները թալանել են խանութը, իսկ բակը վերածել են արտաքնոցի: Ավելին, ամեն առավոտ քաղաքի բնակիչները ստիպված են անցնել նրանց թափոտած պահպանակների, դեղատուփերի ու զուգարանաթղթերի միջով: Փողոցներում կայանված ավտոմեքենաների առաջամասը նրանց համար երբեմն «սիրո մահճակալ» է դառնում: Մեղմ ասած` թեթևաբարո այս աղջիկներին հաճախ միանում են մարմնավաճառ տղաները:

Այսուհանդերձ, քաղաքային իշխանությունները չեն պահանջում ընդհանրապես արգելել այս ամենը. խորհրդարանից խնդրել են` միայն սահմանափակել նրանց մուտքը բնակելի տարածքներ, դպրոցներ ու մարզահրապարակներ:

- Մենք պարզապես կամենում ենք խնդրել մի քիչ խելամիտ հսկողություն` այս ոլորտին,- պարզաբանել է քաղխորհրդի նախագահ Ջոն Մաքկրակենը:

Դե, պոռնկուհիների ու համասեռամոլների ազատություններն ո՞վ իրավունք ունի սահմանափակել: Փոխարենը անհարմարության ճիրաններում թող տառապեն օրինավոր մարդիկ: