Կապիկների հետ դաժան մի´ վարվեք


 

Վիետնամի զինվորական դատախազությունը հետաքննում է երեք զինվորների դեմ հարուցված քրեական գործը` կենդանիների հետ դաժանաբար վարվելու մեղադրանքով:

Զինվորականները ֆեյսբուքում լուսանկարներ են տեղադրել, որոնցում իրենք ժպտալով ծանակում ու սպանում են երկու եզակի կապիկների: Նկարներից մեկում տղաները կապիկներին ստիպում են մեռնելուց առաջ գլանակ ծխել:

Այդ պատկերները զայրացրել են հանրությանը, և բազմաթիվ բողոքներ են հնչել այդ առնչությամբ: Խնդիրն այն է, որ 2004 թվականից Վիետնամում կենդանիների պաշտպանության օրենք է գործում: Փորձագետները պնդում են, որ այդ օրենքը ձևական է (NEWSru.coΗ): Մինչդեռ զինծառայողների դեմ գործ հարուցելը կարծես հուշում է, որ օրենքը թղթից կյանք է վերադառնում