ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «ԿՈՒՅՐԱՂԻ՞Ք»


Տնտեսության աճը, պարզվում է` դանդաղեցնում է շինարարությունը: Այս ոլորտում միայն նախորդ ամսին 31 տոկոսի անկում է արձանագրվել: Գրեթե նույնքան տպավորիչ հետընթաց է ամրագրվել նաև մայիս ամսին: Վիճակագիրներն ամփոփել են, որ միայն ապրիլին, երբ ավանդաբար սեզոնային բումն է սկսվում, շինարարությունը շնչառության թեթև նշաններ է ցուցաբերել: Ոլորտի ներկայացուցիչները հավանաբար շատ արագ են գլխի ընկել, որ այս տարի լայնածավալ գործունեության հնարավո րություն չի ստեղծվելու: Հետաքրքիր է, որ մեռյալ կետից տեղաշարժ է արձանագրվել նույնիսկ գյուղոլորտում, ուր հունիս ամսին նախորդ տարվա նույն ժամանակահատ վածի համեմատ շուրջ 10 տոկոսի աճ է արձանագվել: Գործադիրում էլ հավատացած են, որ եթե շինոլորտի անկումային տոկոսները ընդհանուր պատկերի վրա այդչափ մեծ ազդեցություն չունենային, ապա տնտեսական աճը շատ ավելի մեծ թվերով կարտահայտվեր: