ԴԱՐՁՅԱ՞Լ ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ


Մայրաքաղաքի «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի մոտ 7-8 հարկանի և հինգաստղանի հյուրանոց կառուցելու համար թույլտվություն է եղել: Եվ ճարտարապետները նորից ոտքի են կանգնել` հայտարարելով, որ նորից գլխավոր ճարտարապետի պաշտոնին վերադարձած Նարեկ Սարգսյանը, նախագծելով սույն հյուրանոցը և ստանալով բավական բարձր հոնորար` այժմ պաշտպանում է դրա կառուցման գաղափարը` վնաս հասցնելով և´ քաղաքի կենտրոնի ճարտարապետական անսամբլին, և´ մետրոյի կայարանի տեսքին: Քաղաքապետարանից մեզ փոխանցեցին, որ դա նպատակամղված է հյուրանոցային բիզնեսի ընդլայնմանը, իսկ Նարեկ Սարգսյանի դեմ ելած ճարտարապետներն էլ, տեսնելով քաղաքաշինական խորհրդի որոշումը` այլևս չեն բողոքի: