Բերեզովսկին «կմուծվի»


Ռուս միլիարդատերը համաձայնել է ամուսնալուծվել: Իսկ դա նրան կարժենա հարյուրավոր միլիոններ ֆունտ ստեռլինգ: Օլիգարխի ընտանիքին մոտ կանգնած աղբյուրից Life News¬ը տեղեկացրել է, որ նրա կինը` Գալինա Բեշարովան, դատական կարգով նրանից հսկայական գումար է պահանջել: Նույն աղբյուրը հստակեցրել է, որ այդ գործարքն ամենախոշորը կդառնա` Մեծ Բրիտանիայի ամուսնալուծությունների պատմության մեջ: - Մենք երկար բանակցեցինք և համաձայնության եկանք,¬ լրատվամիջոցին ասել է Բորիս Բերեզովսկին:¬ Գումարը, որի շուրջ մենք փոխհամաձայնվեցինք, կծախսվի մեր համատեղ երեխաների բարօրյան և նրանց ապագայի համար: Գումարի չափը, բնականաբար, միլիարդատերը չի նշել, բայց կարևոր է համարել ի լուր բոլորի տեղեկացնել, որ ինքը հիմա հանգստանում է իր երեխաների հետ և շուտով իրենց կմիանան նաև իր մյուս զավակները: Ուշագրավ է, որ դատական նիստին ներկա չեն գտնվել ո´չ Բերեզովսկին, ո´չ էլ նրա կինը: Նշենք, որ Բորիսն ու Գալինան ծանոթացել են 1981 թ., երբ 34-ամյա Բերեզովսկին ընդամենը շարքային մաթեմատիկոս էր և ամսական վաստակում էր շուրջ 100 դոլար: Տասը տարի անց նրանք ամուսնացել են: Գալինան Բորիսի 2¬րդ կինն էր: Նրանց որդին` Արտյոմը, 21 տարեկան է, Անաստասիա դուստրը` 18: Ռուսաստանցի օլիգարխը նորից է ամուսնացել և կնոջ` 42-ամյա Ելենա Գորբունովայի հետ բնակվում են Անգլիայի հարավում` Սուրեյ կոմսության պերճաշուք տներից մեկում: Ելենայի հետ ևս նա 2 զավակ ունի: