659 անպտուղ ամուսնություն


Այս կիրակի Նյու¬Յորքում ուժի մեջ է մտել համասեռամոլների կապն օրինականացնելու մասին օրենքը և նույն օրը ևեթ այնտեղ 659 զույգ միասեռականների ամուսնություն է գրանցվել: Ինչպես տեղեկացրել է Associated Press¬ը, Մանհեթընում իրենց մեղավոր կապն առաջինը գրանցել են 77-ամյա Ֆիլիս Սիգելը և 85-ամյա Կոնի Կոպելովը. նրանք 23 տարի անբաժան են իրարից: Իսկ վերջին զույգը հարսանեկան ծեսի է եկել հաշմանդամի սայլակով: Ու մինչ միասեռականները սքանչացման խոսքեր էին շշնջում, ողջ նահանգում համասեռամոլների ամուսնությունների դեմ բողոքի ցույցեր են տեղի ունեցել` հազարավոր մասնակիցներով: Նրանց ոմանք հայտարարել են, որ ամեն ինչ անելու են` հասցնելու այդ ամուսնությունների անվավեր ճանաչմանը: - Հաջորդ շաբաթ մենք փորձելու ենք նրանց ապացուցել, որ այն ամենն, ինչ նրանք արեցին այսօր` անօրինական է,¬ մամուլին տեղեկացրել է ցուցարարներից մեկը: Հիշեցնենք, որ Նյու¬Յորքը 6¬րդ խոշոր նահանգն է, որը սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներին թույլատրել է պաշտոնապես վավերացնել իրենց հարաբերությունները: 2008¬ին նման օրենք ընդունվել էր նաև Կալիֆոռնիայում, ինչի արդյունքում 18 հազար միասեռական է գրանցվել: Սակայն ներկայումս այդ օրենքի օրինականությունը քննարկվում է Վճռաբեկ դատարանում: Բարեբախտաբար` առողջ բանականությունը չի լքում հասարակությանը` նույնիսկ մարդու իրավունքների քողի ներքո այլասեռության դեմ ընդվզելու: