ՊԱՅՔԱՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ


Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ, գնդապետ Նվեր Պողոսյանը, որը Գագիկ Ծառուկյանի սանիկն է, ԲՀԿ-ի քվոտայով օրերս նշանակվել է Գեղարքունիքի մարզպետ: Մեր տեղեկություններով` այս օրերին ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ լուռ պայքար է գնում նրա նախկին պաշտոնի համար. ՀՀԿ-ն` հանձինս Սերժ Սարգսյանի, ցանկանում է այդ պաշտոնում տեսնել իր հովանավորյալ, ոստիկանության Աշտարակի բաժնի պետ, գնդապետ Խաչիկ Սարգսյանին, որը մինչ այդ պաշտոնում նշանակվելը Նուբարաշենի թիվ մեկ քննչական մեկուսարանի պետն էր: Այդ պաշտոնից նա հեռացվել էր արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի հրամանով: Հեռացման պատճառների մասին տարբեր լուրեր էին շրջում, ասում էին, որ մեկուսարանում խոշոր չարաշահումներ են հայտնաբերվել: ԲՀԿ-ն` հանձինս Գագիկ Ծառուկյանի, ոստիկանության այդ պատասխանատու պաշտոնում ցանկանում է տեսնել Երեւանի Նոր Նորք համայնքի ոստիկանապետ, գնդապետ Լեւոն Յազիչյանին, որը ՀՀ փոխոստիկանապետ Արմեն Երիցյանի աներորդին է: Իսկ նրա եղբայրը` Ռուբեն Յազիչյանը, ԲՀԿ կուսակցության անդամ է եւ աշխատում է Աբովյան քաղաքում Գագիկ Ծառուկյանին պատկանող կահույքի խանութում` որպես տնօրեն: zhamanak.com