ԵՐԿԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ


ՄԱԿ-ը սպառել է իրեն և կարիք կա նոր համաշխարհային կառույցի ստեղծման Հայ Արիական Միաբանությունն իր բողոքի ձայնն է բարձրացնում Իսրայելի սիոնիստական կառավարության կողմից Լիբանանի ժողովրդի նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների դեմ: ԱՄՆ-Մեծ Բրիտանիա-Իսրայել «չարի եռանկյունին» օգտագործելով ՄԱԿ-ը` որպես սեփական նպատակների օգտագործման գործիք, ամենատարբեր որոշումներ են ընդունում այս կամ այն պետության ներքին գործերին «օրինականորեն» միջամտելու համար: Հիմա էլ, իբր «Հզբոլլա» կազմակերպության դեմ կիրառվող գործողություն` անօրինականորեն ներխուժել են անկախ պետության` Լիբանանի տարածք, իրականացնելով ռազմական գործողություններ, շրջափակելով Լիբանանի ցամաքային, ջրային և օդային տարածքները: Իսկ ռմբահարումներից զոհվում ու տուժվում են միայն քաղաքացիական անձինք: Եթե որևէ պետություն նման գործողություն իրականացներ «չարի եռանկյունու» երկրների դեմ, ապա այդ երկրին կհայտարարվեր պատերազմ, և ՄԱԿ-ը որոշումներով, իսկ ՆԱՏՕ-ն գործողություններով «կխեղդեին» հարձակվող պետությանը: Սակայն, այսօր միայն մի քանի պետություն է լրջորեն բողոքում Իսրայելի անօրինականության դեմ: Մենք ողջունում ենք ՀՀ արտգործնախարարության դատապարտող հայտարարությունը, միևնույն ժամանակ կոչ ենք անում հատկապես արաբական աշխարհի, Իրանի, ինչպեսև ազատատենչ բոլոր երկրների կառավարություններին` խստորեն դատապարտել Իսրայելի ռազմական գործողություններն անկախ պետության դեմ` ՄԱԿ-ում բարձրացնելով Իսրայելի և հովանավոր պետությունների դեմ պատժամիջոցներ կիրառելու, փոխհատուցում պահանջելու հարցը: Այլապես, Լիբանանից հետո հաջորդ թիրախը կլինի Սիրիան և տարածաշրջանային պատերազմը հետզհետե կվերածվի համաշխարհա յին բախման:

Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդ