«Ավանդույթները մեկընդմիշտ տրված չեն…»


Մշակութային կյանքի գունագեղացման միտումով մտահղացված բազմաբազում միջոցառումների մի մասը, նախանձախնդիր կազմակերպիչների շրջահայաց փութեռանդությամբ, եթե հագեցվում են մարդացնող բովանդակությամբ և աստիճանաբար ընդլայնում հասարակության հոգեկերտվածքի բարեփոխմանը նպատակամետ գործունեության սահմանները, իրենց շուրջ համակիրների կայուն հավաքականություն են շուտով ժողովում£ Աջակից փոխըմբռնում գտնելով պետական բարձր ատյաններում ու գործարար աշխարհում` ընդարձակում են նաև ընդգրկման աշխարհագրությունը£ Ի վերջո, նորաստեղծ բարի ավանդույթի համարում ձեռք բերում£ Ինչպես, ասենք, իր առաջին հոբելյանը մեջընդմիջվող համերգային ծրագրերով ապրիլի 22¬ից մայիսի 29¬ը ներառյալ նշանավորող «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը£ Համերգասրահների առօրյա ռիթմը պարբերաբար աշխուժացնող տարաբնույթ միջոցառումներից «Արվեստների պատկերաս րահ» մշակութային հիմնադրամի (նախագահ` Մարիամ Շահինյան, տնօրեն` Գարիկ Նազարյան) նախաձեռնությամբ մեր հոգևոր կենցաղ ներմուծված այս երաժշտական հանդիսաշարի ազնվահունչ ելևէջները վաղուց հստակորեն տարբերակվում են մեր խայտաբղետ համանվագում£ 10-ամյա «XXI¬ի հեռանկարներ»¬ին համարժեք£ Ամենևին էլ պատահական չէ, որ դրանց թանձրացումը ծնեց դասական երաժշտարվեստը վիրտուոզ կատարումներով հանրահռչակող մի նոր` «Վերադարձի» փառատոնը` արտերկրում սփռված մեր շնորհառատ երաժիշտներին հարազատ տանը հյուրընկալելու առաքելությամբ: Կարճ ժամանակահատվածում հայ և համաշխարհային դասական ու արդի երաժշտության գոհարների վարպետ մատուցմամբ բարձր արվեստի հանդեպ արթնացրած հետաքրքրասիրության հետևողական մասսայականացմամբ` սրանցով նաև մոտալուտ արժանապատիվ համակեցության վաղուց նիրհած հույսն է կայծկլտում£ Հասարակությունը մշակութային հատկապես դասական արժեքների հետ կապող ամենօրյա ու շարունակական աշխատանքը առանձնակի կարևորող ՎիվաՍել¬ՄՏՍ¬ի որդեգրած կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մարտավարությամբ կյանքի կոչված այդ փառատոների պարբերականությամբ տարեցտարի պայծառանում են հույսի առկայծումները£ «Դատելով «Ազգային պատկերասրահ» դասական երաժշտության միջազգային փառատոնի ձեռնարկումներից` դժվար չէ կռահել, որ մեզանում ծնունդ է առնում գեղեցիկ մի ավանդույթ,¬ ասում է «Մշակույթի բարեկամ» ընկերության գլխավոր տնօրեն, փառատոնի գեղարվեստական խորհրդի նախագահ Էդվարդ Միրզոյանի խոսքերով` «անչափ համակրելի ու զարմանալի համեստ» Ռալֆ Յիրիկյանը,¬ Իսկ ավանդույթները ստեղծվում են, նրանք մեկընդմիշտ տրված չեն£ Մյուս կողմից` ոչ մի երկրում պատրաստի հանդիսատես չի ծնվում£ Նման կերպ է հանդիսատեսը դաստիարակվում£ «Ազգային պատկերասրահ» փառատոնը մեծ ավանդ ունի Հայաստանում երաժշտասեր հասարակության դաստիարակության գործում£ Այն նաև սքանչելի փորձ է միևնույն հարկի տակ երաժշտությունն ու կերպարվեստը մեկտեղելու»£ Առաջին հոբելյանի առիթով հնչեցված գնահատության խոսքերը ամենևին էլ կենացներ չեն` հավուր պատշաճի արտասանված£ Ամենամյա գարնանային երաժշտատոնի տիրույթում ներգրավվածները, եթե նույնիսկ մղոններով հեռացել էին մշակութային արժեքներից, կանոնավոր փոխշփումներով վերստին հայտնվեցին դրանց ապրեցնող գերիշխանության տակ£ Որմնանկարների սրահում վիրտուոզ կատարումներով իրենց մատուցված դասական երաժշտակտավների կախարդանքով շրջեցին Ազգային պատկերասրահի` կերպարվեստի մեր գլխավոր գանձարանի մշտական ցուցադրության բազմաթիվ սրահներում£ Նորովի իմաստավորվեց մշակութային առօրյան քաղաքամայր Երևանի կենտրոնական հրապարակում վեր խոյացված շինության` ամրապնդելով ու ցայտունացնելով համընդհանուր դաստիարակության կարևորագույն դերակատարությունը£ ՎիվաՍել¬ՄՏՍ¬ի գլխավոր հովանավորությանը անցյալ տարվանից գումարված պետական օժանդակությամբ (փառատոնն ընդգրկվել է մշակութային միջոցառումներին աջակցության պետական ծրագրում)` Մարիամ Շահինյանի ու Գարիկ Նազարյանի դժվարին նախաձեռնությունը անհամեմատ հստակ է ուրվագծվում մեր վաղվա մշակութային համապատկերի կենտրոնում£ Բարձրարժեք հոգևոր սնունդով նոր արվեստասեր սերունդ կրթելու հեռանկարը դառնում է ավելի իրատեսական£ Այս մտայնությունը «Ազգային պատկերասրահ»¬ի մշտական երկրպագուների մոտ վերահաստատվեց մեր օպերայինի նվագախմբով (գլխավոր դիրիժոր` Կարեն Դուրգարյան) «Գարնան շունչ» ստացած հոբելյանական մեկնարկից` խորանալով Հայաստանի պետական կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար` Ռոբերտ Մլքեյան) մատուցած ուղղափառ հոգևոր երաժշտության «Անճառելի հրաշք»¬ով ու «Երևան» տրիոյի (Արմեն Բաբախանյան, Սյուզի Երիցյան և Արամ Թալալյան) հայ արդի երաժշտության մեկնաբանությամբ£ Ակամա վտարանդի Տիգրան Մանսուրյանի 70-ամյա հոբելյանի նշանավորումը, համերգային հատուկ ծրագրում ներառված «Լարային տրիո» և «Con anima» ստեղծագործությունների հայաստանյան պրեմիերաներով, Կոմիտասի նորօրյա հետնորդի ինքնօրինակ հնչերանգների ոլորտում հայտնվածներին հավաստեց համաշխարհային ճանաչում գտած հայազգի երգահանի պոռթկուն օժտվածության չծերացող ներուժը£ «Գեղեցիկի գնահատության անսանձ ազատությամբ մշակույթի ոլորտ ներխուժած սարսափելի շփոթում» չապակողմնորոշվող մաեստրոն, ով ստեղծագործելու դասեր է քաղել Էդուարդ Բաղդասարյանից ու Ղազարոս Սարյանից, կոմպոզիցիոն արդիաշունչ հնարամտության իր կուտակած վարպետությամբ ներկայումս մեծ պահանջարկ է վայելում համաշխարհային հեղինակավոր համերգասրահներում£ Նախնիների մշակութային գանձերի կարոտով «հայոց լեզվի զավակը» շարունակում է հայոց աշխարհի բանաստեղծությամբ առլեցուն իր երաժշտական տարեգրության ժամանակային կորուստները լրացնել մայր հայրենիքից դուրս ստացած ստեղծագործական իրարահաջորդ առաջարկներով£ 1965¬ին հայ երաժշտաշխարհ մուտք գործելով սիմֆոնիկ նվագախմբի համար գրված «Պարտիտա»¬ով` Դավիթ Խանջյանից հետո 20-25 տարի չաշխատեց սիմֆոնիկ նվագախմբի հետ£ Եվ այսօր Բոստոնում ու Քյոլնում է հագուրդ տալիս ծավալվելու հնարավորությունից զրկված ինքնարտահայտման պահանջին£ Հայաստանի կոմպոզիտորների միության համագումարի նախօրեին Ազգային պատկերասրահի հարկի ներքո կենդանի հոգևոր ներգործությունը վերահաստատած մանսուրյանական հնչերանգները, կարծում եմ, լրացուցիչ ազդակ կհանդիսանան ներկա ստեղծագործական միջավայրի առողջացմանը նպաստավոր մարտավարության կոնկրետ ծրագրի ամբողջացման ու շուտափույթ գործարկման£ Հայ և համաշխարհային երաժշտարվեստի յուրատեսակ երկխոսությունը, փառատոնի հիմնադիրների աչալրջությամբ, նոր իմաստային շերտերով լրացվեց£ Գերմանացի մեծանուն կոմպոզիտոր և վիրտուոզ դաշնակահար Յակոբ Մենդելսոն¬Բարթոլդիի հարուստ ժառանգության անանցողիկ կախարդանքը Որմնանկարների սրահում կենդանացրին Արամ Խաչատրյանի անվան դաշնամուրային տրիոն (Արմինե Գրիգորյան, Կարեն Շահգալդյան և Կարեն Քոչարյան) և նրա հետ համագործակցող ռուս հռչակավոր ալտահար Մաքսիմ Նովիկովը£ XIX դարասկզբի հանճարեղ երաժշտի 200-ամյա հոբելյանի այս տոնակատարության մասնակիցներից շատերին նորովի հրապուրեց վաղ մանկությունից բնատուր բացառիկ օժտվածությամբ իր անունը զրնգացրած արվեստագետի թողած ժառանգությունը, ով ժամանակին սկիզբ է դրել Բախի գրեթե մոռացված ստեղծագործության վերագնահատմանը£ Ասել է, թե մշակութային գանձերը սերունդներին փոխանցել է պետք նաև£ Ահա այս գիտակցությամբ է առաջնորդվում «Ազգային պատկերասրահ»¬ը, որի վերջնահամերգը մայիսի 29¬ին կրկին դասականությամբ կհագեցնի միջնադարյան որմնանկարների մշտական ունկնդիրներով լեփ¬լեցուն սրահը£ Հուսանք, որ պատահաբար այնտեղ ներկայացածներից դարձյալ արվեստասերների մի նոր խումբ կձևավորվի կերպարվեստի ու երաժշտության ներդաշնակմամբ առանձնակի տպավորիչ այս փառատոնի անմիջական ազդեցությամբ£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ