Երբ Եգիպտոսին նայում ես հայ երեխաների աչքերով


Հայ¬եգիպտական մշակութային փոխշփումները, ի հայտ գալով փորձարարական-նորարարական թատերարվեստի, երաժշտարվեստի («Նեղոսյան ձայներ») բնագավառներում, ԵԱՀ առաջին տիկնոջ` Սյուզան Մուբարաքի նախաձեռնությամբ ներառում են նաև կերպարվեստը£ Նրա հովանու ներքո անցկացված «Եգիպտոսը աշխարհի երեխաների աչքերով» միջազգային մանկապատանե կան նկարչական մրցույթում ՀՀ մարզերի և մայրաքաղաքի արվեստի կրթօջախների 14 սաների աշխատանքների հաղթական մասնակցությունը մեծ խանդավառություն էր առաջացրել: Երկուստեք: Եվ ՀՀ մշակույթի նախարարությունում մրցանակաբաշխության առիթով կազմակերպված ներկայացուցչական տոնահավաքում մեկտեղել էր շնորհալի պատանիներին ու աղջիկներին, նրանց գեղագիտական դաստիարակությամբ զբաղվող մանկավարժներին£ «Մուբարաքը շատ է հետաքրքրված երեխաներով, չէ՞ որ նրանք են կառուցելու մեր ապագան,¬ մրցանակները հանձնելիս ասում է ՀՀ¬ում ԵԱՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահիդ Գալալը£¬ Նրա ուշադրության կենտրոնում են մատաղ սերնդի պրոբլեմները, որոնց առաջնահերթ կարգավորմամբ նա ջանում է նպաստել վաղվա օրվա լավացմանը£ Հայկական գաղութը անքակտելի մասնիկն է Եգիպտոսի` իր կրթօջախներով, հասարակական կյանքում ունեցած դերով£ Եվ բնական է, որ պետությունը խթանում է նրա կապի ամրացմանը մայր հայրենիքի հետ£ Առաջին խոշոր ձեռքբերումը հայաստանցի երեխաների մեծ հաղթանակն է այս միջազգային մրցույթում£ Հեղինակավոր ժյուրին միասնաբար հաստատեց, որ Եգիպտոսը արտասովոր գեղեցկություն է ստանում, երբ նայում ես նրան հայ երեխաների աչքերով£ Նրանց արժանիորեն շնորհվեց բարձր պարգևների առյուծի բաժինը` 4 ոսկե, 2 արծաթե մեդալներ և պատվավոր վկայագրեր£ Իսկապես լավագույնն էին նրանց աշխատանքները»£ Եգիպտոսում միայն իրենց երևակայության ծնունդ աշխատանքներով ներկա գտնված 14 երեխաներից մասնագիտական հմտություններով առանձնակի ուշադրություն էին գրավել Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի (տնօրեն` Աշոտ Ալիխանյան, ուսուցիչ` Վարդան Ղումաշյան) եռակի ոսկեմեդալակիր սաները` Սարգիս Չալյանը, Կարեն Գալստյանը և Էռնեստ Վարդանյանը£ Արմավիրի մարզի Փարաքարի արվեստի դպրոցի (տնօրեն` Ալմաստ Այվազյան, ուսուցիչ` Լիպարիտ Շահինյան) սաներ Հովհաննես Ասլանյանը (ոսկե մեդալ) և Տիգրան Հարությունյանը (արծաթե մեդալ) վկայագրի արժանացած Արթուր Մարգարյանի հետ միասին իրենց դպրոցին ապահովել էին հաղթավարի երկրորդ «սանդղակը»£ Ավանդական դարձող այս միջազգային մրցույթում ի լուր աշխարհի հնչեցվեցին մյուս մասնակիցներին կրթող Վեդու, Նոր Գեղիի ու Էջմիածնի Եղիշե Թադևոսյանի անվան գեղարվեստի և Երևանի Մ. Մալունցյանի անվան արվեստի դպրոցների անունները ևս£ Արժանանալով նաև սեփական երկրի պաշտոնական գնահատությանը խրախուսական պարգևների, պատվոգրերի ու շնորհակալագրերի տեսքով` այս մրցույթին հաջողությամբ մասնակցած աշակերտները, նրանց ուսուցիչներն ու կրթջօախների տնօրենները, կարծում եմ, ավելի ինքնավստահ կլծվեն արվեստի ապագայի գունագեղ շինարարությանը£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ