ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ ընտրական նվեր չէ


Հայաստանյան կուսակցություններին սովորականի նման վստահության ճ·նաժամն է սպառնում: Մի պահ, իհարկե, կարող է թվալ, թե ամեն մեկն իր անելիքը ·իտի ու իր բաժին դերակատարությունը հնարավորության սահմաններում լավ էլ իրացնում է: Սակայն նաև ակնհայտ է, որ այդ ջանքերը մեծամասամբ այն արդյունքը չեն տալիս` բավարար չափով հասարակական աջակցության արժանանալու: Այլապես առաջիկայում սպասվող կատաղի քարոզարշավի կարիք բոլորովին էլ չէր զ·ացվի... Ու հիմա քարոզչական ·րոհների միջոցով քաղուժերը փորձելու են ·ոնե ընտրազան·ված սիրաշահել: Թե որը որքանով դա կհաջողեցնի, այս պահին էական չէ: Մանավանդ, որ արդյունքներն ընտրություններից հետո են հաշվում, և հաղթողներին որևէ մեկը չի դատում, իսկ պարտվողների ձայնը լսելու ցանկություն այլևս չի լինում: Իշխանամետ, ընդդիմադիր կամ պատահած այլ ուղղվածությունը նույնպես նշանակություն չունի: Իրողութ յունն այն է, որևէ կուսակցության մինչև հիմա չի հաջողվել վստահության մթնոլորտ ստեղծել և հույսն առավելապես նախընտրական քարոզչության ու այդ նպատակին հատկացվող անպատկերացնելիորեն մեծ ·ումարների վրա չդնել: Իհարկե, բազմանդամ ու ·րեթե կայացած կուսակցությունները մեր քաղաքական դաշտում նույնպես քիչ չեն: Բայց 10, 20 հազար ակտիվ համակիրներին հասարակություն, ան·ամ հանրության ծանրակշիռ մաս չես համարի: Մի·ուցե շատերին թվա, թե ասվածն իշխող կոալիցիային չի կարող վերաբերվել, քանի որ թեկուզ հենց այս պահին եռյակը շուրջ 70 տոկոս համախառն քվե ունի: Իշխող ՀՀԿ¬ի ու ԲՀԿ¬ի վարկանիշն իսկապես կայուն է ու բարձր: Սակայն նրանք նույնպես մյուսներից ոչ պակաս ջանասիրությամբ են ընտրություններին պատրաստվում: Այսինքն` շտկելու, հարթելու, ներկայանալու, համալրվելու խնդիրը նրանք էլ ունեն: Եվ դա օրինաչափ է: Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա այս դաշտում, ·երիշխողն առայժմ անորոշությունն է: Թերևս ՀԱԿ¬ի առաջիկա կողմնորոշումներով է պայմանավորված նրանց «դիմա·իծը»: Չի բացառվում, որ երկխոսող արմատականներին փոխարինել փորձեն նորերը: Սակայն եթե այդպիսիք էլ կան, այնքան աննշմար են, որ նկատվելու ժամանակ ան·ամ չունեն: Ստացվում է որ ոմանք շտապում են, ոմանք` ուշացել են: Մինչդեռ ինքնադրսևորման առումով քաղաքականության մեջ շտապել չի լինում: Առավել ևս` ընտրողի վստահությունը շահելու համար: Այդ վստահությունը նախընտրական նվեր չէ. դրան պետք է ձ·տել հետընտրական հաջորդ իսկ օրից: