1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ


Աղանդավորական խմբավորումների ու հատկապես Եհովայի վկաների սանձարձակ պահվածքը հավանաբար պետք է թույլատրելի բոլոր սահմանները ·երազանցեր, որպեսզի վերջիններիս կար·ի հրավիրելու ուղղությամբ ·ործնական քայլեր ձեռնարկվեին: Արդեն իսկ իշխանություններին ուղղված բաց նամակը ·ոնե հիմա չի կարող անարձա·անք մնալ: Ավելին, քրիստոնյա հայությունը Հայաստանի բոլոր եկեղեցիներում կարող է միանալ ստորա·րահավաքին: Հակառակ հասարակական ակտիվությանը` իրավապահները Մալաթիա¬Սեբաստիա համայնքում եհովականի ամբարտավան պահվածքի իրավական ·նահատականը դեռ չեն հրապարակում: Եվ չնայած նրանց համառ լռությանը` հայտնի է դարձել, որ նույն Եհովայի վկաներ աղանդի ներկայացուցիչները հերթական անկար·ությունն են հրահրել. հիմա էլ` Իջևան քաղաքում: Տեղի Սբ. Ներսես Շնորհալի եկեղեցու հո·ևոր հովվի տուն եհովականները քարոզչական նյութեր են տարել և խոսք ու զրույցին այնպիսի ուղղվածություն հաղորդել, որ բախումը պարզապես անխուսափելի է դարձել: Հարկ է նկատել, որ տեղի ունեցող դեպքերը հայրենի կուսակցությունների կողմից որևէ արձա·անքի չեն արժանանում: Ուրեմն, ինչպես չհավատալ տարածված այն լուրերին, որ մեր որոշ քաղուժեր հենց աղանդավորական խմբավորումներից են ձայներ ·նում: Էլ չասենք, որ նրանց ու պետպաշտոնյաների մի մասն էլ աղանդավորներ են: Համենայն դեպս, որևէ մեկը մինչ օրս չի հերքել այսօրինակ լուրերը: Ու երևի սխալ չեն ասում, թե շատ կուսակցություններ հո·եորսների քվեները որսալու ակնկալիքով են տեղի ունեցած բախումներ հովանավորում` չնկատողի կեցվածքով: