ԱՐԱՄ ԵՎ ՆԺԴԵՀ


Յուրաքանչյուր Մայիսի 28 տարատեսակ խոհեր է առաջացնում հայ մարդու մոտ: Պատմություն ու քաղաքականություն, պատերազմ ու խաղաղություն, բարոյակա նություն ու հո·եբանություն, ·աղթական ու եռլական և էլի ինչ ասես: Բայց այս մի ան·ամ կամա թե ակամա ցանկացել եմ անդրադառնալ մեր նորա·ույն պատմության երկու հսկաներին` Արամ Մանուկյանին և Գարե·ին Նժդեհին: Անդրադառնալ ոչ պատմա·իտական վերլուծության ձևով, այլ շարքային հայ մարդու պարզ, բայց ոչ պարզունակ մտորումների ձևով: Հայաստանի առաջին Հանրապետության ծնունդը, ինչպես ամեն մի խոշոր երևույթ կամ իրադարձություն պատմության մեջ, միայն ժողովրդի ջանքերի արդյունքը չէր, այլ նաև անհատների: Իսկ նրանք շատ էին` մի ամբողջ փաղան·: Ամենատարբեր բնա·ավառներում ·ործեցին նրանք, և յուրաքանչյուրն իր ·ործում եղավ ան·երազանցելի: Դրոն Հանրապետության թիվ 1 զորավարը եղավ` զորքի ու հասարակության պաշտելին: Խաչատուր Կարճիկյանը` հայ ֆինանսական մտքի չ·երազանցված մեծությունը, հիմնադիրը եղավ պետության ֆինանսական համակար·ի: Նիկոլ Աղբալյան, Ավետիս Ահարոնյան, Հովհաննես Քաջազնունի… Թվարկված և նրանցից ոչ պակաս այլ մեծությունների շարքում կային ևս երկուսը, որոնց նույնիսկ ճիշտ չէր լինի միջնադարյան տերմինով եռամեծ կոչելը: Քանզի օդը, ջուրը կամ հողը մեծություն կոչելը մի քիչ տարօրինակ կհնչեր: Արամն ու Նժդեհը հենց այդ բաղադրատարրերը եղան ՀՀ-ի համար: Եվ սա չափազանցություն չէ: Արամը, ի տարբերություն Նժդեհի, մինչև անկախությունն արդեն ճանաչված համազ·ային մեծություն էր: Վանի 1915-ի ապրիլյան հաղթական հերոսամարտի ո·ին էր նա, և սրանով ասված է ամեն ինչ: Բայց նրա կյանքի ամենամեծ ·ործը դեռ առջևում էր: 1918 թ. հայ ժողովրդի կյանքում կարող էր լինել շատ ավելի սարսափելի, քան եղավ 1915-ին: Վերջինս կործանում բերեց «միայն» արևմտահայությանը, իսկ արևելահայությունը դեռ կար, ապրում էր: 1918 թ. թուրքն ուզեցավ ավարտել 1915-ին սկսածը: Բայց ճակատա·իրը ·ոնե այս ան·ամ ողորմած ·տնվեց մեր նկատմամբ: Այս մահահոտ թվականին Արամն Արարատյան դաշտում էր: Սյունեցի հայորդու ապրած 39 տարիներից վերջինն էր սա: 1917 թ. դեկտեմբերի 27-ին Թիֆլիսից նա եկավ Երևան` որպես Հայոց Ազ·ային Խորհրդի լիազոր ներկայացուցիչ: Սարսափելի օրեր էին, որոնց հաջորդելու էին առավել սարսափելիները: Եվ եթե իրադարձությունների խելահեղ հորձանուտում կար մեկը, ով ոչ միայն պարզորոշ կերպով տեսնում էր հայության առջև բացված անդունդը, այլ նաև հստակորեն ·իտեր իր անելիքը` խուսափելու համար վատթարա·ույնից, այդ Արամն էր: Նա մի ան·ամ եղել էր ·եհենում ու հաղթանակով դուրս եկել այնտեղից և առավել լավ, քան որևէ մեկը, ·իտեր, թե դա ինչպես պետք է անել: - Արամն է, որ լուսավորում է բոլորիս ճամփան, և քանի նա կա, կասկած չունեմ, որ հաջողելու ենք և լույս աշխարհ ենք դուրս ·ալու այս...Խոր Վիրապից: Այս խոսքերն ասվել են...Կարևոր չէ, թե ում կողմից: Ասվել են ժողովրդի սրտից ու անունից, Մայիսի 28-ի նախօրեին: Եթե մինչ Սարդարապատը Արամը մեծություն էր` անառարկելի և եզակի, ապա հաղթանակից հետո նա դարձավ կենդանի սուրբ: Արամի մահն իր կյանքի նման խորհրդավոր էր ու խորհրդանշական: Նա վախճանվեց 1919 թ. հունվարի 29-ին: Նրա մահն իսկ սեր էր ու նվիրում իր ժողովրդին. 40 օր տանջվեց տենդի մեջ` չուզենալով երևի ավելի թեթև մեռնել` քան սովից ու տիֆից հնձվող իր ժողովուրդը: Անկախ Հայաստանի խանձարուրի մոտ մնաց այնքան, մինչև տեսավ իր ժողովրդի 1000-ամյա ոսոխի զ·ետնումը: Ամենադժվարն ու ամենախավարը մնացել էին ետևում, Խոր Վիրապից դուրս էինք եկել… Նժդեհն Արամի օրոք նրան հավասար չեղավ. պետք է հավասարվեր հետո: Անկախության նախօրեին տակավին երիտասարդ փոխ·նդապետը մեկն էր այն շատերից, ովքեր «սովորական» ձևով, անմռունչ ու անվարան անցել էին Հայ Ազատամարտի իրենց ուղին: Ղարաքիլիսայի հերոսամարտը եղավ նրա կամքի, հայրենասիրության ու խիզախության առաջին խոշոր բռնկումը: Շրջապատը տեսավ ու հասկացավ, որ ·ործ ունի բացառիկ կարողություններով օժտված մեկի հետ: Իսկ հետո ժամանակի հրամայականով նա պետք է հայտնվեր Զան·եզուրում ու ·լխավորեր հպարտ լեռնաստանի պայքարը: Սկզբում` իրենց ազերի հորջորջած հորդաների, իսկ քիչ ավելի ուշ` ազերի-թուրք- բոլշևիկյան եռա·լուխ հիդրայի դեմ: Այդ պայքարում նա պետք է ապացուցեր, թե ինչպես է հարկավոր ատել թշնամուն ու զարկել նրան, սիրել հայրենիքն ու պաշտպանել այն: Եվ այդ ամենը` ամեն օր ու ամեն ժամ, ամենադժվարին պայմաններում, առանց իր պաշտելի Հանրապետության չնչին իսկ օ·նության: Զան·եզուրում Նժդեհն արեց այն, ինչ Արամն` Արարատյան դաշտում: Ապացուցեց իր ժամանակի ու ·ալիք բոլոր թերահավատներին, որ միայն սեփական ուժերին ապավինելով, լիովին հնարավոր է ջախջախել անպարտելի թվացող այնպիսի մի թշնամու, ինչպիսին նաև բոլշևիկյան հորդաներն են: Ջախջախեց հատկապես զան·եզուր յան եռամյա հերոսամարտի պսակը կազմող 40-օրյա հաղթական ապստամբության (1920 թ. հոկտեմբեր-նոյեմբեր) ընթացքում: Ջախջախեց փառավորապես, միայն իր ·իտցած ձևով: Եվ ոչ միայն սրի ուժով, այլ նաև ·աղափարի զորությամբ: Հայ իրականության մեջ նա թերևս առաջինն էր, ով վանող ողջ մերկությամբ ի ցույց դրեց բոլշևիզմը` որպես հանցա·ործ, մարդատյաց ·աղափարախոսություն և առավել ևս` որպես քաղաքականություն: Նժդեհը կռվեց Զան·եզուրում, բայց ողջ Հայաստանի համար: Նրա ամեհի կռիվը հանուն Լեռնահայաստանի` պայքար էր երկու Հանրապետությունների համար. մինչև 1920 թ. դեկտեմբերի 2-ը` իր Հանրապետության, իսկ դրանից և հատկապես 1921 թ. ապրիլի 2-ից հետո` ·ալիք Հանրապետության, որի ծնունդը իր մտքի թռիչքով տեսնում էր 10-ամյակների հեռվից: Եվ եթե Արամը մեզ դուրս հանեց Խոր Վիրապից, ապա Նժդեհը զան·եզուրյան սեպով ճեղքեց թուրքական մահվան օղակը, թույլ չտվեց, որ նորից և երևի թե առհավետ ·լորվենք այնտեղ: Նա մեզ ապա·այի, նորից ոտքի կան·նելու հույս պար·ևեց: Հսկաների մեծությունը երևում է հեռվից: Եվ եթե այսօր մենք արժևորելու լինենք Հանրապետության այս երկու ականավոր ·ործիչներին, ապա որպես ելակետ ու պայման նրանց բոլոր հաղթանակների, պետք է նշենք այն ·լխավոր հատկանիշը, որը միավորում էր երկուսին և տարբերում մնացած բոլորից: Նրանք ունեին ժամանակի ու տարածության այն անսխալ զ·ացողությունը, որը ցավալիորեն չեն ունեցել հայ քաղաքական մտքի շատ սերունդներ, շատ ներկայացուցիչներ: Եվ ինչու չէ, նաև մեր պատմության նորա·ույն ժամանակներում:

Արևիկ ԳԱՓՈՅԱՆ