Տարե·րության այս օրը


մայիսի 27 1990 թ. մայիսի 27-ին Երևանի երկաթուղային կայարանում և Երևան-Նուբարաշեն խճուղու վրա տեղի ունեցան մարտեր` հայկական ինքնապաշտպանական ուժերի և խորհրդային զինվորների միջև, զոհվեցին 27 ազատամարտիկ և խաղաղ բնակիչներ: ԽՍՀՄ ԶՈՒ և պետական անվտան·ության կոմիտեի կողմից կազմակերպված այդ սադրիչ ·ործունեությունը կանխվել է Անկախության բանակի ակտիվ ·ործունեության շնորհիվ: 1960-ի մայիսի 27-ին Թուրքիայում տեղի ունեցած զինվորական հեղաշրջման կազմակերպիչներից էր ռազմական և քաղաքական ·ործիչ Թյուրքեշ Ալփարսլանը` «Գորշ ·այլեր» կազմակերպության հիմնադիր-առաջնորդը: ԽՍՀՄ փլուզումից (1991) հետո Թյուրքեշը, առաջնորդվելով «Մեկ ազ·` վեց պետություն» կար·ախոսով, ·աղտնի բանակցություններ է վարել Կենտրոնական Ասիայի հանրապետությունների և Ադրբեջանի ղեկավարների հետ: 1992-ի ապրիլին Բաքվում քարոզել է պանթուրքիզմի, թուրքական ցեղի ·երազանցության, «Թուրանական կայսրության» ստեղծման ·աղափարները, կոչ արել ընտրողներին` նախա·ահական ընտրությունների ժամանակ պաշտպանել Ա. Էլչիբեյի թեկնածությունը, Ղարաբաղյան հակամարտության լուծման համար ընդունել է նախահարձակ ռազմական ·ործողության ճանապարհը: Ունեցել է ծայրահեղ հակառուսական դիրքորոշում, մերժել է Ադրբեջանի անդամակցությունը ԱՊՀ-ին: 1992-ի փետրվարին, երբ Ղարաբաղյան ԻՊՈՒ չեզոքացրել են Խոջալուի ռազմական հենակետերը, Թյուրքեշը դիմել է Մեջլիսի նախա·ահ Ջինդորուքին` Ղարաբաղյան հակամարտությունը որպես ազ·ային խնդիր դիտարկելու պահանջով, առաջարկել Անկարայում հրավիրել թյուրքալեզու հանրապետությունների խորհրդարանականների համաժողով, հակամարտության առընչությամբ ընդհանուր դիրքորոշում մշակելու համար: Պահանջել է «ադրբեջանցիների նկատմամբ հայերի կողմից կատարվող ցեղասպանության» հարց բարձրացնել ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, ապա և կոչ է արել սառեցնել Հայաստանի անկախության ճանաչումը: մայիսի 28 1990-ին ԼՂՀ Հադրութի շրջանի Ցորում կազմավորվել է ինքնապաշտպանական ջոկատ (հրամանատար` Ա. Աբրահամյան): 1991-ի մայիսին ·յուղը բռնա·աղթել է: Նույն թվականի նոյեմբերի 15-ին ·յուղն ազատա·րվել է, դեկտեմբերին բնակիչները վերադարձել են ·յուղ, սակայն 1992-ի մայիսի 28-ին հակառակորդը զրահատեխնիկայով և մեծաքանակ հետևակով վերստին ·րավել է ·յուղը, սպանել 18 խաղաղ բնակիչների հրդեհել և ավերել շինությունների մեծ մասը: 1993-ի օ·ոստոսի 15-ին ՊԲ ստորաբաժանումները ազատա·րել են Ցորը: 1994-ից այն վերաբնակեցվում է: 1993 թ. մայիսի 24-ին հանդիսավոր պայմաններում ԼՂՀ ՊԲ-ի նորաստեղծ ստորաբաժանմանը` 82 մմ-անոց ականանետային դիվիզիոնին հանձնվել է մարտական դրոշ, իսկ մայիսի 28-ին դիվիզիոնում տեղի է ունեցել ՊԲ երդման առաջին արարողությունը: Դիվիզիոնը մասնակցել է Մարտակերտի (հեռուստաաշտարակի բարձունք, Մարտակերտ, Հակոբ Կամարի, Մադաղիս, Թալիշ), Ֆիզուլիի (Կարախանբեյլի, Ալխանլու) շրջանների ինքնապաշտպանական և ազատա·րական մարտերին: Օմարի լեռնանցքի ·րավման ժամանակ վճռական դեր են խաղացել դիվիզիոնի ականանետային երկու մարտկոցները (120 մմ-անոց) և մեկ դասակ` ՀՀ Վարդենիսի կողմից: