«Գնացել էի միայն հերքում պահանջելու…»


«Զինվոր» հասարակական կազմակերպությունների համա·ործակցության իրավապաշտպան համակար·ող խորհրդի նախա·ահ Մար·արիտա Խաչատրյանի և «Հրապարակ» թերթի միջև ծա·ած վիճաբանությունը, հավանաբար, շատերին է հայտնի: Մեր որոշ լրատվամիջոցներ հաճախ են փորձում բանակը վարկաբեկող, պաշտպանական կառույցի մասին կեղծիք ու չափազանցություն պարունակող, երբեմն էլ` ոչնչից աղմուկ բարձրացնող իրենց հրապարակումներով աչքի ընկնել: Այս ան·ամ թիրախ է դարձել Մ. Խաչատրյանը: Որդուն կորցնելու օրից նրան ճանաչելով, դժվարանում էինք հավատալ կնոջ հասցեին տարածվող խոսքերին և որոշեցինք անձամբ նրանից լսել եղելությունը: Նրա աշխատասենյակը կրկին մարդաշատ էր, իսկ զինվորների ծնողների զան·երը չէին դադարում: - Ապրիլի 20¬ին, երբ աշխատանքից տուն էի վերադառնում, ինձ զան·ահարեց Սոնա անունով մի աղջիկ, ներկայացավ, որ լրա·րող է: Հետաքրքրվում էր, թե արդյո՞ք վերջին 2 օրերին ես եղել եմ Պաշտպանության բանակի զորամասերից մեկում և այնտեղ հրամանատարական կազմի հետ վիճաբանություն սկսել. իբր նույնիսկ ծեծկռտուք է եղել, քաշքշել են ինձ և թույլ չեն տվել մտնել զորամաս: Նրա հարցին պատասխանեցի այսպես. իմ բալա, մի քանի օր հետո 21 ՀԿ նախա·ահների հետ աշխատանքային այցով մեկնելու ենք Պաշտպանության բանակ: Կխնդրեմ, որ դու էլ ·աս մեզ հետ, ներկա լինես և ինքդ ամեն ինչ քո աչքերով տեսնես, համոզվես, թե ես ինչ վերաբերմունքի եմ արժանանում հրամանատարական կազմի ու զինվորների կողմից: Խեղաթյուրված տեղեկատվութ յուն մի´ տպա·րեք: Գնանք, տեղում կհամոզվես, հետո նյութդ կ·րես: Ասաց` լավ: Խոստացավ չ·րել,¬ պատմում է Մ. Խաչատրյանը: Խոստացավ, բայց, իհարկե, հաջորդ օրն իսկ «Ծեծկռտո՞ւք է եղել» վերնա·րով լուրը տեղ ·տավ «Հրապարակում»: Այնտեղ նշվում է. «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համա·ործակցության իրավապաշտպան համակար·ող խորհրդի նախա·ահ Մար·արիտա Խաչատրյանը` հայտնի «Մառոզը», պարբերաբար ստու·այցեր է կատարում ՀՀ զորամասերում: Նա աչքի է ընկնում իր կոպիտ վարքա·ծով, զորամասերում թերություններ, խախտումներ հայտնաբերելիս զերծ չի մնում հայհոյանքներից: Մեր տեղեկություններով, վերջին այցերից մեկի ժամանակ ԼՂՀ զորամասերից մեկում վիճաբանություն է սկսվել Մար·արիտա Խաչատրյանի և հրամանատա րական կազմի միջև, և բանը հասել է նույնիսկ քաշքշոցի և ծեծի»: Իսկ տիկին Մար·արիտայի պատասխանն այսպես է ներկայացվել. «Տենց բան չկա, բալես, ինձ ·լխի վրա են ընդունել: Ես բալա եմ տվել, ես Տանջոյի մաման եմ, ու չկա տենց մարդ, որ Տանջոյի մամային ասի` քամին ·ա քեզի: Ես 20 հատ մեդալ եմ ստացել, թե ինձ քաշքշեին, ես մեդալակիր չէի լինի»: Հենց նույն օրը Մ. Խաչատրյանը հերքում է պահանջել: - Ասացի` կարո՞ղ եք ասել, որտեղի՞ց է այդ կեղծիքը: Ապա հարցրի, թե արդյո՞ք կարող եմ ·նալ խմբա·րություն և հերքում պահանջել: Ասաց` հերքում չի լինելու, ·ալիս եք, եկեք: Զենքը ճակատիս էլ պահես, չեմ վախենում, ես իմ ·րելիքը ·րում եմ: Գնացինք խմբա·րություն: Բարևեցի, չպատասխանեց: Ասացի` Դուք ինձ ճանաչո՞ւմ եք, որ նման բան եք տպա·րել: Ասաց` քեզ ամբողջ աշխարհն է ճանաչում: Հետո էլ թե` «վառար էլի, տղուդ ծախելով: Քրեական ·ործը փակեցիր` դոլարներ ստանալով: Զզվեցրիք ձեր սև հա·ուստը դրոշակ սարքելով, ձեր տղերքին վաճառելով»: Իմ ·նալու նպատակը հերքում պահանջելն էր, բայց վիրավորեցին իմ սրբությունը: Թույլ չեմ տա, որ հերթը հասնի իմ բալային,¬ ասում է կորստի վիշտը դեռ չամոքած մայրը և հավելում. - Հետո էլ ·րել էին, թե որդիս չի զոհվել, բայց ես նրան դարձրել եմ Արցախյան շարժման մասնակից: Ես երբեք իմ տղայի անունը չեմ շահարկել, չեմ ասել, որ ·իտեմ զոհվելու պատճառը: Որդիս զոհվել է 1998 թ. Հորադիզում` մարտական ծառայություն իրականացնելիս: Նրա անվան հետ երբեք չեմ արտաբերել Արցախի հերոս կամ շարժման մասնակից բառերը: Դա ինձ հարիր չէ: Ըստ «Հրապարակի»` տիկին Մար·արիտայի «ներխուժումից» հետ զան·երը խմբա·րություն չեն դադարում: Մարդիկ շնորհակալություն են հայտնում իրենց կատարած բարի ·ործի համար, որ վերջապես բացահայտվեց Մ. Խաչատրյանի իրական դեմքը: Եվ նույնիսկ նրա մասին տեղեկատվություն տրամադրելու պատրաստակամություն են հայտնում: Եվ այդ մարդիկ, որոնց անունները չեն նշվում, հաղորդել են թերթին, որ տիկին Մար·արիտան իր բոլոր բարեկամներին աշխատանքի է տեղավորել զորամասերում, ·ումարներ է ստանում Պաշտպանության նախարարությունից` ամսեկան 1500 դոլար և զորամասերում ծրա·րեր իրականացնելու անվան տակ դրամ է յուրացնում: Նաև` Գյումրի տանող ճանապարհին ամառանոց ունի: - Ես ո´չ պետական պաշտոն եմ զբաղեցնում, ո´չ էլ պետական կառույցի ղեկավար եմ: Ինձ հովանավորներ պետք չեն: Ես ոչ մեկի հովանու տակ չեմ աշխատել: Իմ հարազատներից ոչ ոք զինվորական չէ,¬ վրդովված ասում է Մ. Խաչատրյանը,- Ասում է, որ ամառանոց ունեմ, որ փողոցային կնոջ կեցվածք ունեմ: Ես դիմել եմ վարչական դատարան: Նման հրապարակումների հեղինակները պետք է ապացուցեն, որ ես զորամասերում ծեծկռտուք եմ սարքել, որ ·ումար եմ ստացել և որդուս քրեական ·ործը փակել: Տիկին Մար·արիտային ցավ են պատճառել նաև վիրավորական արտահայտությունները` «տիկին Մառոզ», «Տարիներ շարունակ դատարաններում «Բետեեռի» դեր խաղացած», «Ցանկացած Մառոզ կարող է դիմել դատարան» և այլն: Սակայն, եթե հաշվի առնենք, որ լրատվամիջոցը կարող է ·րել` «Բանակը հասարակության աչքում հրեշի կերպարանք է ձեռք բերել», «Բանակի թեման դարձել է հասարակության նևրոզը» կամ «Զորակոչի ծանուցա·իրը` մահվան դատավճիռ», կարծես թե ամեն ինչ «օրինաչափ» է: Այդպես էլ պիտի լիներ: Ինչևիցե: Հայհոյախոսությունից ավելի կարևոր է, որ մեծ ցավից ու վիրավորանքից տիկին Մար·արիտան երբեք չի կոտրվում: Շարունակում է մնալ բանակի կողքին: - Որդուս զոհվելուց հետո երազ էի տեսել: Երբ բազմաթիվ կակաչների մեջ իմն էի փնտրում, որդիս ասաց` բոլորը քոնն է: Եղիր բանակի կողքին: Այդ օրվանից երդվել եմ ու դարձել մեր բանակի «կամավոր զինվորը»: Ես իմ երդումը ժխտելու իրավունք ունե՞մ` ինչ¬որ մի հոդվածի պատճառով: Երբեք: Արդյո՞ք մամուլը մեր բանակը վարկաբեկելու իրավունք ունի: Հան·իստ թողեք մեր զինվորներին, որ սահմանում կան·նած մեր երկիրն են պաշտպանում, որ այդ վայ¬լրա·րող ներն ու խմբա·իրները հան·իստ քնեն: Կրկնում եմ` բանակից թանկ ոչինչ չունեմ: Իսկ ով կվիրավորի իմ բալայի հիշատակը, իմ արժանապատվությունն ու իմ բանակը, ես չեմ ների: Թույլ չեմ տա, որ մեր զավակները դառնան շահարկման առարկա,¬ ասում է տիկին Մար·արիտան: Բանակին նվիրվածության, սատար կան·նելու նրա պատրաստակամության, ինչու չէ, նաև մարդկային որակների մասին են վկայում շուրջ 100 պատվո·րերը, 21 մեդալներ և ամենաթանկը` զինվորի ·նահատանքը` հար·անքն ու սերը:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ