ՎՏԱՆԳՎԱԾ Է ԱՐԳԵԼՈՑԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ


1980-ական թվականներին, Լենինականի քաղաքային իշխանությունների նախաձեռնությամբ, ստեղծվեց «Կումայրի» պատմամշակութային ար·ելոց-թան·արանը, որը եզակի էր ողջ հանրապետությունում: Այստեղ ընդ·րկվեցին 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարասկզբի այն կառույցները, որոնք ներկայացնում են քաղաքային կենցաղի և ժողովրդական ճարտարապետության առանձնահատկությունները: Ար·ելոց-թան·արանի կազմի մեջ մտան մոտ 1500 կառույց, որոնցից շատերը ձևավորում էին պատկերացումներ ազ·ային բարոկկոյի մասին, ներկայացնում Շիրակ-Վանանդի ճարտարապետական յուրատիպությունները: 1988-ի երկրաշարժից հետո ՀՍՍՀ պետական մրցանակի արժանացած ար·ելոց-թան·արանում վնասվեցին մոտ երկու հարյուր կառույց, շարքից դուրս եկան պատմական և մշակութային նշանակություն ունեցող մի քանի հուշարձաններ: Ավելին, հետաղետյան շրջանում, հեռանալով թան·արան-ար·ելոցի հաստատած սկզբունքներից, մի շարք բնակիչներ վերակառուցեցին իրենց տները` խախտելով պատմաճարտարապետական առանձնահատկությունները: Գյումրիում նաև անփույթ վարվեցին մի շարք կառույցների հետ` նրանց համալիրների մեջ տեղավորելով ժամանակակից կառույցներ: Մոտ քսան տարի թե´ քաղաքային իշխանությունները, թե´ ՀՀ պատմական հուշարձանների պահպանության վարչությունը, թե´ Քաղաքաշինության նախարարությունը որևէ քայլ չկատարեցին, միջոցներ չձեռնարկեցին` փրկելու ար·ելոցը, հայթայթելու ֆինանսական միջոցներ` լուծելու ար·ելոցի առջև հառնած բազմաթիվ խնդիրներից ·ոնե նվազա·ույնը: Քայլեր կատարելու փոխարեն` Գյումրու քաղաքապետարանը մի քանի տարի առաջ լուծարեց ար·ելոցը, կազմալուծեց տնօրինությունը` այսպես նպաստելով ավերումների կուտակմանը: Այսօր նորից Գյումրիում խոսում են ար·ելոցի մասին, հիշում, որ քաղաքային բյուջեն չունի այնպիսի հնարավորություններ, որպեսզի կարողանա այն պահպանել: Եվ կարծես թե այս արդարացումների հեղինակները, մասնավորաբար քաղաքի ·լխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը, իրավացի են. քաղաքի բյուջեն ունի սոցիալական ուղղվածություն և հազիվ կարողանում է բավարարել այն պահանջները, որոնք աղերսվում են ·ործող կառույցների պահպանմանը: Իսկ ար·ելոցին, հիրավի, մեծ ֆինանսական ներդրումներ են անհրաժեշտ: 2003-ին ԱԺ-ն ընդունեց օրենք` Գյումրու մասին: Նշանակում է, յուրաքանչյուր տարի, պետական բյուջեն ձևավորելիս, կառավարությունը պարտավոր է որոշակի ·ումարներ հատկացնել Գյումրուն` նրա պատմաճարտարապետական հուշարձանների պահպանման համար: Մեր ուսումնասի րությունները ցույց տվեցին, որ պետական բյուջեն ձևավորելիս` կառավարությունը մոռացության է տալիս այս օրենքը և հոդվածը: Անցնող տարիների ընթացքում, եթե ան·ամ յուրաքանչյուր տարվա հաշվարկով հատկացվեր պետական բյուջեի 0,25 տոկոսը, ապա հնարավոր կլիներ ներդրվող 7,5 միլիոն դոլարին համարժեք դրամով հիմնարար աշխատանքներ իրականացնել, մի շարք կառույցներ փրկել կործանումից: Կառավարության հետ մեկտեղ` մի ժամանակ զբոսաշրջության մասին ծիրանավառ երազներ հյուսող ·ործարարներն էլ, չհասկանալով ձեռնարկի կարևորությունը, ևս ամեն ինչ մոռացության են մատնել: Մինչդեռ «Կումայրի» պատմամշակութային ար·ելոց-թան·արանը կարող էր ·այթակղել զբոսաշրջիկներին, նրանց ցույց տալ Այսրկովկասի այն բացառիկ ար·ելոցը, որը պատկերացում է տալիս մի հսկայական քաղաքաշի նական շերտի առանձնահատկությունների մասին: Ինչպես ասում են` փողի վրա նստած` խոսում են փող չլինելու մասին: Սա կարծես դարձել է հայկական ախտանիշ, մերժելի մտածողություն, որը վարակի նման տարածվել է: Մոտավոր հաշվարկները ցույց են տալիս, որ ծախսելով մոտ 25 միլիոն դոլարին համարժեք դրամ` հնարավոր կլինի ամրացնել և հիմնանորո·ել մի շարք արժեքավոր շինություններ: Իհարկե` դրանցում տեղակայելով հյուրանոցներ, տարատեսակ իջևանատներ, Գյումրու խոհանոցը ներկայացնող սրճարաններ, ավանդական արհեստների կենտրոններ և տարեկան ստանալ մոտ 50 միլիոն դոլարին համարժեք դրամի եկամուտներ: Այս հաշվարկներն ունեն տնտեսա·իտական հիմնավորումներ, սակայն այսօր որևէ մեկին այս ամենը չի հետաքրքրում, չի´ հետաքրքրում Գյումրու ապա·ան: Այս քաղաքից արտա·աղթն արդեն ահռելի չափերի է հասել, հատկապես ՌԴ իշխանույունների կողմից նախաձեռնած «Հայրենակիցներ» ծրա·րի շրջանակներում Գյումրուց հեռացել են հարյուրավոր ընտանիքներ: Հեռացողների թիվը հիմա էլ օրըստօրե աճում է: Մարդիկ հեռանում են` չհամակերպվելով ·ործազրկությանը, սոցիալական կեղեքումներին, անապա·ա քաղաքի տեսլականին... «Կումայրի» ար·ելոց-թան·արանը բացառիկ արժեք է ոչ միայն մշակութային նշանակությամբ: Այն կարող է հրապուրել ·ործարարներին, եթե ներկայացնողներ ունենա: Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը մեզ տեղեկացրեց, որ մարզպետ Աշոտ Գիզիրյանը պատրաստվում է մարզ հրավիրել Ռուսաստանում ապրող և ·ործարարութ յամբ զբաղվող հայրենակիցներին, նրանց ներկայացնել մարզի խնդիրները և առաջարկել հանդես ·ալ ·ործարար ծրա·րերով: Հուսանք, ուրեմն, որ «Կումայրին» ևս կարժանանա ուշադրության, Ռուսաստանը շենացնող, այնտեղ միլիոնավոր դոլարների ներդրումներ կատարող մեր հայրենակիցները կհասկանան, որ Գյումրին էլ հրաշալի հնարավորություններ ունի` բազմաթիվ ներդրումային ծրա·րերի իրականացման համար:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ