7 միլիարդ` Ե·իպտոսից կրտսեր Մուբարաքի հրամանով
Ե·իպտոսի պետական ու մասնավոր մի շարք բանկերի ղեկավարների մասնակցությամբ, ապօրինաբար մեծ ·ումարներ են դուրս բերվել երկրից: Այդ ·ումարները պատկանելիս են եղել արդեն նախկին նախա·ահ Հոսնի Մուբարաքի ·ործարարներին ու նախարարներին (·րել է ե·իպտական «Ալ¬Ահրամ» թերթը` վկայակոչելով վերահսկիչ կազմակերպություններից մեկի անկախ աղբյուրը): Բանկիրներին հաջողվել է ԵՄ, Շվեյցարիայի, ԱՄՆ¬ի և որոշ արաբական բանկեր տեղափոխել շուրջ 7 միլիարդ դոլար: Այս ·ործին մասնակից են 25 բարձրաստիճան պաշտոնյաներ և ·ործարարներ, ովքեր ·ործել են Հոսնիի որդու` Գամալ Մուբարաքի անմիջական հրամանով: Լրատվության սկզբնաղբյուրը հավաստել է, որ հենց Գամալն է զբաղվել բանկերի ներկա ղեկավարների նշանակումներով. նրանք իր հետ Սիթի¬բանկում աշխատողներն են` իր վստահելի մարդիկ: Իսկ իրեն էլ նշանակել է տվել կենտրոնական բանկի տնօրենների խորհրդի անդամ: Նա նաև Արաբական բանկի տնօրենների խորհրդի կազմում է. այս բանկում Ե·իպտոսի մասնաբաժինը 15 % է: 24.406 կաշառառու` 2010¬ին Կաշառակերության մեղադրանքով անցյալ տարի դատապարտվածների այս թիվը Չինաստանի նման մարդառատ պետության համար ·ուցե այնքան էլ մեծ չէ, այնուամենայնիվ` ցուցանիշն անհան·ստացնող է: Երկրի Գերա·ույն ժողդատարանի (ԳԺԴ) զեկույցում նշվել է, որ 2010 թ. կաշառակերության մեղադրանքով հարուցված 23446 քրեական ·ործերով 24406 պատասխանատվության ենթարկվածներից 5 հազար 972¬ը բանտային կալանքի են դատապարտվել` ավելի քան 5 տարով: 673 ·ործ էլ հարուցվել է հանցա·ործություններին մասնակցության հատկանիշով, որի արդյունքում դատապարտվել է 3989 մարդ: Թվերից զատ, զեկույցում նաև պաշտոնատար անձանց անուններ են հրապարակվել: Բայց` արդեն նախկին պաշտոնյաների: Եվ չի մասնավորեցվում` այդ բարձր աստիճանավորները հատկապես կաշառակերությա՞ն համար են պաշտոնանկ արվել, թե՞ պաշտոնազրկությունից հետո են նրանց դեմ փաստեր հավաքել: