«Պետք է միավորել Սփյուռքում ·ործող մեր բոլոր թատերախմբերին և ձևավորել միասնական թատերական դաշտ»


Զրույց Հայաստանի թատերական ·ործիչների միության նախա·ահ, ՀՀ արվեստի վաստակավոր ·ործիչ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԻ հետ - Վերջին տարիներին չափազանց հարստացել է մեր հանրապետությունում կազմակերպվող փառատոների ցանկը: Դրանցից մի քանիսն արդեն ունեն միջազ·ային ճանաչում և հեղինակություն: Արդյո՞ք այդ փառատոները, որոնք մեզ ծանոթացնում են տարբեր երկրների թատերական մշակույթներում տեղի ունեցող որոշակի ·ործընթացներին, նպաստում են նաև մեր թատրոնի միջազ·այնացմանը: - Ցանկացած թատերական փառատոն առաջին հերթին փոխառնչությունների և շփումների հնարավորությունն է ստեղծում, ձևավորում ստեղծա·ործական համա·ործակցություն, ընդլայնում մեր պատկերացումների շրջանակը: Մեզանում արդեն ավանդական դարձած «Արմմոնո»¬ն ու Շեքսպիրյանը, որոնք իրավամբ միջազ·ային են, հնարավորություն են տվել ծանոթանալու թե´ եվրոպական, թե´ ասիական թատրոններում արձանա·րվող նոր իրողություններին, թատերական այն նորարարությանը, որն այսօր տիրապետող է դարձել ողջ աշխարհում: Այդ փառատոները մեզ համար նաև երջանիկ հայտնությունների իրողություններ դարձան, որովհետև մենք տեսանք ու տեսնում ենք խիզախ փորձարարություն, հանդիպում ենք շատ նշանավոր թատերական ·ործիչների: Դրանց շնորհիվ հայ հանդիսատեսն առիթ ունեցավ մոտիկից շփվելու մեր ժամանակների մեծա·ույն բեմադրիչներից մեկին` Ռոբերտ Ստուրուային: Այդ թատերահանդեսներին մասնակցում են նաև հայ դերասաններն ու հայկական թատերախմ բերը` ներկայացնելով մեր թատերական իրողությունները, այն նկարա·իրը, որն այսօր ունի ազ·ային թատրոնը: Այդ կերպ ոչ միայն Հայաստան ժամանած թատերական ·ործիչներն են ծանոթանում մեր թատերական մշակույթին, այլև, հանձնախմբերի որոշումներով, մեր դերասաններն են հրավիրվում մասնակցելու տարբեր միջազ·ային թատերական հանդիսությունների: Վերջին տարիներին միջազ·ային տարբեր փառատոների են մասնակցել մոտ տասը դերասան, մի քանի թատրոններ: Այն պատնեշը, որը մի քանի տասնամյակ դրված էր մեր առջև` այլևս ·ոյություն չունի, հիմա հնարավորություն կա ներկայանալու աշխարհին, իսկապես նպաստելու մեր թատրոնի միջազ·այ նացմանը: - 2010 թ. Երևանում կազմակերպված Թատերական քննադատների միջազ·ային ասոցիացիայի կոն·րե՞սն էլ պետք է այդ համատեքստում դիտարկել: - Անպայման: Հայ թատրոնի օրավուր ընդլայնվող ճանաչումը մեզ հնարավորություն տվեց հրավիրելու այդ պրոֆեսիոնալ կազմակերպության մոտ 65 ներկայացու ցիչների` 30-ից ավելի երկրներից, դիտելու մեր ներկայացումները, այստեղ ծավալելու ակտիվ քննարկումներ: Ոմանց մոտ այն տպավորությունն էր, թե Հայաստանում չկա ժամանակակից թատրոն և արհեստավարժ թատերական քննադատություն, մինչդեռ այսօր արդեն շրջափոխվել են պատկերացումները: - Հայաստանյան թատերական իրողություններից և մասնավորաբար փառատոներից դուրս են մնում Սփյուռքում ·ործող մի քանի տասնյակ թատերախմ բերը, որոնք իրենց արդեն համարում են «խորթ զավակներ»: Գիտենք, որ ավանդական Սփյուռքի մի շարք երկրներում դեռևս թատերական կյանքը բուռն ընթացքի մեջ է, մինչդեռ որոշ ·աղթավայրերում այն անկում է ապրում: Դեռ մինչև վերջերս մեզ ուրախացնում էին թատերական իրողությունները ԱՄՆ-ում, իսկ ահա այսօր այնտեղ էլ շատ քիչ են ուշա·րավ իրադարձությունները: Չե՞ք կարծում, որ Սփյուռքի թատերական կյանքը ևս պահանջում է իր նկատմամբ հետաքրքրություն: - Սփյուռքում կուտակվող խնդիրները միայն թատրոնին չէ, որ վերաբերում են: Սակայն, բնականաբար, մեզ համար թատրոնն է առաջնային, քանզի նա, մշակութային առաքելություն ունենալուց զատ, նաև ազ·ապահպան մեծ ու կարևոր խնդիրներ է լուծում: Անշուշտ, հայ թատերական ·ործիչները սերտ կապեր ունեն Սփյուռքի մի շարք թատերախմբերի հետ: Մեր անվանի բեմադրիչներ Նիկոլայ Ծատուրյանը, Երվանդ Ղազանչյանը, Արտաշես Հովհաննիսյանը, Վի·են Ստեփանյանը, երիտասարդ բեմադրիչ Դավիթ Հարությունյանը բեմադրություններով հանդես են եկել Բեյրութի և Հալեպի հնա·ույն թատերախմբերում: Ժամանակ առ ժամանակ մենք Հայաստան ենք հրավիրել հենց այդ քաղաքների թատերախմբերին, հայաստանյան հանդիսատեսին առիթ տվել` ծանոթանալու այն թատերական ավանդույթներին, որոնք ձևավորվել են այդ քաղաքներում: Այս ամենն, իհարկե, շատ քիչ է, որովհետև ինքներս էլ տեսնում ենք, որ անհրաժեշտ են առավել հիմնարար մոտեցումներ, անհրաժեշտ է նոր քաղաքականություն: Մեր միությունը, բնականաբար, դեռ չի կարող լիովին զբաղվել Սփյուռքի թատրոնների խնդիրներով, որովհետև մենք ·ործում ենք հասարակական կազմակերպության անվան տակ, բացակայում են որոշ օրենսդրական ելքեր... Այս ամենին միավորենք նաև ֆինանսական խնդիրները, որոնք երբեմն կաշկանդում և կապանքում են մեզ: - 1990-ականների սկզբներին, ՀԹԳՄ նախա·ահ Խորեն Աբրահամյանի ջանքերով, կազմակերպվեց Սփյուռքի թատրոնների առաջին փառատոն: Չե՞ք մտածում վերական·նել այդ նախաձեռնությունը: - Ձեր հիշատակած փառատոնը լուրջ իրադարձություն դարձավ մեր թատերական կյանքում, առիթ տվեց ծանոթանալու այն ստեղծա·ործական միտումներին, որոնք առաջնային էին Սփյուռքի մի շարք թատերախմբերում: Տարիների հետ կարծես մոռացության մատնվեց այդ նախաձեռնությունը, որովհետև այլ ժամանակներ եկան, այլ վերաբերմունք մշակվեց: Վերջին շրջանում Սփյուռքի թատրոնների և հայաստանյան հանդիսատեսի հետ մերձեցման ·ործառույթը պիտի իրականացներ «Մեկ ազ·, մեկ մշակույթ» հիմնադրամը, որը, սակայն, այդպես էլ չկարողացավ ձևավորել հիմնարար ավանդույթներ և սկզբունքներ: Ըստ էության, սփյուռքյան թատրոնները դուրս մնացին հիմնադրամի ուշադրությունից, իսկ մեր միությունն էլ արեց հնարավորը` ·ոնե երբեմն-երբեմն Հայաստան հրավիրելու տարբեր երկրներում ·ործող մեր թատերախմբերին: Բայց հիմա, այո, բոլորս ենք զ·ում Սփյուռքի թատրոնների փառատոնի կամ ստու·ատեսի անհրաժեշտությունը: Այժմ ծրա·րում ենք առաջիկայում հանդես ·ալ նման նախաձեռնությամբ և Հայաստան հրավիրել այն բոլոր թատերախմբերին, որոնք կենսունակ են, որոնք կարողանում են պահպանել իրենց ·եղարվեստական հատկանիշները: Հուսով ենք, որ մեր նախաձեռնությունների իրականացման ճանապարհին մեզ կաջակցի ՀՀ Սփյուռքի նախարարությունը, որը շատ մեծ աշխատանք է կատարում Սփյուռքի ·եղարվեստական կյանքը կենդանի պահելու համար: Մտադրվել ենք փառատոնի շրջանակներում հայաստան հրավիրել և´ թատերախմբերին, և´ թատերա·իրներին, և´ թատրոնի մասին ·րող մարդկանց: Կարծում եմ, որ այդ փառատոնի շրջանակներում էլ կքննարկենք այն առաջնային խնդիրները, որոնք այսօր ծառացած են Սփյուռքի թատերախմբերի առջև: - Նման փառատոն կազմակերպելու համար անհրաժեշտ են ահռելի ֆինանսական միջոցներ: Արդյո՞ք Թատերական ·ործիչների միությունը կկարողանա լուծել այդ խնդիրները: - Մեզանում մի մտայնություն է ձևավորվել. ո·ևորված խոսում ենք ծրա·րերի մասին, բայց երբ հերթը հասնում է ֆինանսներին` տատամսում ենք ու կարկամում... Առանց լուրջ ներդրումների անհնար է նման միջոցառման իրականացումը, մինչդեռ նման դեպքերում չպետք է խնայել ոչինչ: Միությունն, իհարկե, չունի պահանջվող ֆինանսական միջոցները, սակայն լիահույս ենք, որ կ·տնվեն շահա·ր·իռ անձեր և կազմակերպություններ, որոնք հնարավորություն կստեղծեն` Սփյուռքում ·ործող մեր թատերախմբերին մի օր հավաքվել Հայրենիքում և քննարկել առաջադիր խնդիրները... - Հուսանք, ուրեմն, որ բարի կամքը շուտով կարտահայտվի, և մեր փառատոների շարքում կավելանա նաև Սփյուռքի թատրոնների փառատոնը...

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ