Ամեն «բու» կարող է «արտույտ» դառնալ


Ինչպես հայտնի է` իրենց քնելու հակումներով մարդիկ բաժանվում են երկու խմբի` «բուեր» և «արտույտներ»: Դա պայմանավորված է ·եներով: Բժիշկ-սոմնոլո· (քնաբան), Մոսկվայի առաջին բժշկական համալսարանի դոցենտ Միխայիլ Պոլուեկտովն այսպես է մանրամասնել. - Չ·իտես ինչու` համարվում է, որ «բուերը» նրանք են, ովքեր ուշ են քնում, իսկ «արտույտները»` շուտ արթնանում: Իրականում դա բոլորովին այդպես չէ: Իրականում նման տարբերակումը պայմանավորված է անձի առավելա·ույն աշխատունակությամբ: Այսինքն, «բուերը» նրանք են, ովքեր ավելի աշխատունակ են երեկոյան ժամերին, իսկ «արտույտները»` առավոտյան: Կան նաև «աղավնիներ»` նրանք, ում համար մեկ է, թե երբ կաշխատեն,¬ փոձա·ետի կարծիքը մեջբերել է «ձՑՐՈ ՀՏրրՌՌ»¬ն: Այս կամ այն տեսակին պատկանելը պայմանավորված է երեք խումբ ·ործոններով` ·ենետիկ, տարիքային և ներքին: Գիտնականներն ուսումնասիրել են տարբեր տեսակի մարդկանց մաշկային բջիջների օրական ռիթմիկությունը: Պարզվել է, որ նույնիսկ մաշկաբջիջներով կարելի է տարբերակել ակտիվության ժամանակահատվածը. «արտույտների» մոտ այն ավելի կարճ է, քան «բուերի»: Ու չնայած շատ մեծ նշանակություն ունի արտաքին ·ործոնների ազդեցությունը, այնուամենայնիվ, անձը կարող է իրեն վարժեցնել, օրինակ` շուտ արթնանալուն: Իսկ առողջության համար նշանակություն չունեն ո´չ քնասիրության տեսակը, ո´չ էլ ժամափոխությունը: - Բավական շատ հետազոտություններ են կատարվել, և հատկապես հո·եբանները փորձել են ·տնել «բուերին» «արտույտներից» զանազանող առանձնահատկութ յունները: Դրանք կարևոր են` դիցուք, աշխատանքի ընդունելիս: «Արտույտներն» իսկապես ավելի արդյունավետ են աշխատում. նրանք վաղ են արթնանում և լավ են աշխատում առավոտները: «Բուերն» ավելի հեշտորեն են հաղթահարում հերթափոխային ·րաֆիկը,¬ պատմել է Պոլուեկտովը: Իսկ ընդհանուր առմամբ, մարդկանց վարքա·իծը, այդ թվում և ժամային հակումները, ձևավորվում են ընտանիքում: Երեխան պատճենում է ծնողների նախասիրութ յունները: Նույնիսկ ·ենետիկորեն «բու» ծնվածը վաղ արթնացող ընտանիքում «արտույտ» է դառնում: