1 ՀԱՐՑ


 

- «Ավանգարդի» կատարած հարցումները հուշում են, որ Դեմկուսը բավականաչափ համակիրներ ունի: Բայց մարդիկ խուսափում են բարձրաձայնել իրենց կարծիքը կամ խուսափում են ներկայանալ:

Կուսակցությունում գոնե մոտավորապես պատկերացնո՞ւմ եք, թե ո՞վ է ձեր հիմնական ընտրազանգվածը: Եվ` որքանո՞վ կարդարացնեք նրանց սպասելիքները` խորհրդարանում ձեր նախընտրական խոստումներն իրագործելու առումով:

Հարցին պատասխանում է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության համամասնական ցուցակով առաջադրված ԱԺ պատգամավորության թեկնածու, հեռուստալրագրող Անահիտ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:

- Այո´, հստակ պատկերացում ունենք: Մեր ընտրազանգվածն այն մարդիկ են, ովքեր ուզում են սեփական աշխատանքով ընտանիքի կարիքներն ապահովել և հույսեր չեն կապում բարեգործության հետ: Մեր ընտրազանգվածը հիմնականում մտավորականությունն է` գիտության մարդիկ: Օրինակ` 2 համալսարան ավարտած մարդը, տանը նստած` սպասում է իր ժամանակին: Ինձ թվում է` եկել է հենց նրա´նց ժամանակը: Եվ մենք խոստանում ենք, որ քաղաքացին կունենա այն կենսապահովման զամբյուղը, որով կհոգա սոցիալական կարիքները և կմտածի հոգևոր բարձր արժեքների մասին: Ինչ վերաբերում է հարցի երկրորդ հատվածին` մենք ունենք հստակ մշակած ծրագիր` հաշվետվության վերաբերյալ: Երբ անցնենք Ազգային ժողով, պարբերաբար հանդիպելու ենք մեր ընտրողների հետ: Հաշվետվություն ենք ներկայացնելու, թե մեր ծրագրի ո՞ր կետերում, ո՞ր դրույթներում հասանք արդյունքների, և ընտրողն էլ կտեսնի, թե որտեղ ենք թերանում: