«ԼՖԻԿԻ» ՆՅԱՐԴԵՐԸ ՉԵՆ ԴԻՄԱՆՈՒՄ


 

Թիվ 7 ընտրատարածքում օրավուր լարվում է իրավիճակը. իրար դեմ ելած Սամվել Ալեքսանյանն ու Նիկոլ Փաշինյանը փոխադարձ մեղադրանքներ են ներկայացնում: Իհարկե, առավել ակտիվ են ալեքսանյանականները, ովքեր գործում են փողի և ուժի դիրքերից: Նիկոլ Փաշինյանը, ինչպես հաղորդել ենք, դիմում է ներկայացրել Սամվել Ալեքսանյանի գրանցումը չեղյալ հայտարարելու խնդրանքով: Սամվել Ալեքսանյանն էլ այս օրերին սպառնում է բոլոր լրատվամիջոցներին դատի տալ, եթե նրանք չհերքեն իր կողմից կաշառք բաժանելու մասին հրապարակումները: Ուշագրավն այն է, որ պատգամավորության թեկնածուն ոչ թե դատի է տալիս, այլ միայն սպառնում է: Եթե իսկապես ընտրակաշառք չի բաժանել, եթե իսկապես թիվ 190 դպրոցում «ֆինանսական ներդրումներ» չի կատարել` ինչո՞ւ միանգամից չի դիմում դատարան: Փառք Աստծո, և´ փող ունի, և´ գլխավոր դատախազի նման հզոր հովանավոր: Իրավապահ կառույցներում էլ քիչ չեն ապարանցիները, իսկ ինքն էլ «Նիգ-Ապարան» հայրենակցականի նախագահն է…