ՀԻՄԱ ԷԼ` ՎԱՆԱՁՈՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂՈՒՄ


 

Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը շարունակում է մտմտալ կադրային «բարեփոխումների» մասին: Գրել ենք, որ նա արդեն տևական ժամանակ մտածում է փոխարինող գտնել ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի տնօրենի համար: Տնօրենը ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Հակոբ Ազիզյանն է, ում տարիքն, իհարկե, անցել է 70-ից: Սակայն օրինական կադրային փոփոխությունը Մազմանյանը կամենում է իրականացնել ոչ թե ՊՈԱԿ-ի տնօրենների նշանակման ընդունված կարգով և օրենքներով, այլ` սեփական նախասիրությամբ և «մեթոդաբանությամբ»: Նա կամենում է Վանաձորի մասնաճյուղի տնօրեն իր դասընկերուհու ամուսնուն` Աբելյանի անվան թատրոնի բեմադրիչ Ջանիկ Ավետիսյանին, ով երբեք բուհում չի աշխատել, չունի մասնագիտական աշխատանքի փորձ, գիտական աստիճան կամ կոչում, վարչական աշխատանքի հնգամյա փորձ: Բայց Մազմանյանի համար այս ամենն առ ոչինչ է. նա գիտի, որ իր բոլոր ցանկությունները կատարվում են, և ոչ ոք չի կարող ասել, որ իր «աչքի վերևում հոնք կա»: