ԴԵՊԻ ԵՐԿԻՐ


 

Նշանավոր թատերագիր, արձակագիր և հրապարակախոս Արա ԱՐԾՐՈՒՆԻՆ ուրախությամբ է նշում, որ մեծ երջանկություն է ապրել` ստանալով նաև Հայաստանի քաղաքացու անձնագիր: Ուրեմն, այլևս միայն բեյրութահայ գրող չէ: Հարցազրույցի մեր հրավերին ի պատասխան` նա առաջարկեց ընթերցողին ներկայացնել իր բարձրաձայն մտորումները: Մենք սիրով կատարում ենք մեր ականավոր հայրենակցի խնդրանքը:

- Սփյուռքը երկու դեմքով այլանդակ դրամ մըն է: Մեկ երեսին գրված է կեղծիք, մյուս երեսին` ճշմարտություն: Մեկ երեսին գրված է չակերտված «հաղթանակ», իսկ մյուս երեսին` գլխագիր Պարտություն:

Այս իրականության դիմաց` մենք անկեղծ չենք: Մենք կը կեղծենք և հաղթանակը կը շփոթենք, մինչդեռ Սփյուռքը կ&undefined;այլասերի: Կ&undefined;այլասերի շատ-շատ արագ: 20 Ապրիլ 2012-ին, ՀՀ գրողների միության համաժողովի բացումին, շատ էին հյուրերն ու խանդավառությունները: Սակայն ոչ ոք խոսեցավ «Դեպի երկիր» սրբազան գործին մասին: Ոչ ոք խոսեցավ դարերու ընթացքին մեր նախնիներու հայրենի հողին վրա համախմբվելու պայքարներուն մասին, ոչ ոք խոսեցավ Ակնունիի «Դեպի երկիր» հրաշալի բանակումի մասին, Գարեգին Նժդեհի դեպի երկիր վերադարձի գաղափարախոսության մասին, և 23 տարիներ առաջ Հ.Յ. Դաշնակցության «Դեպի երկիր» որոշումին մասին:

1990-ին, նորանկախ հայրենիք կերտելու նոր տենչով մը, կ&undefined;ակնկալվեր սփյուռքահայերու մեծաթիվ հոսք մը դեպի Հայաստան: Հարյուր հազարներու հոսք մը, որը չիրականացավ, և անոր փոխարեն մոտ մեկուկես միլիոն հայեր լքեցին Հայրենիքը:

Մենք` սփյուռքահայ գրողներս, կը սիրենք գրել անցյալի մասին, ջարդերու, հայրենասիրության և ազգասիրության մասին, Ցեղասպանության ճանաչման մասին, և այլ կարևոր-անկարևոր կամ էլ ժամանակավրեպ հարցերու մասին, բայց մենք չենք գրեր «Դեպի երկիր» սրբազան գործին մասին: Կառաջարկեմ, որ յուրաքանչյուր հայ գրող, իր ապրած երկրին մեջ հանդիսանա «Դեպի երկիր» գաղափարախոսության դեսպանը` թե´ գրիչով, թե´ հրապարակախոսությամբ:

Կ&undefined;առաջարկեմ, որ յուրաքանչյուր հայ գրող ուսումնասիրե իր ապրած երկրի հայության այլասերումի տվյալներն ու համեմատականները: Մի զարմանաք, եթե ըսեմ, թե այսօր «Սփյուռքի սիրտը» կոչվող Լիբանանի հայության միայն 10 տոկոսը կը զբաղվի ազգային կյանքով: Միացյալ Նահանգներու հայության միայն 4 տոկոսը կը մասնակցի Teleton-ի դրամահավաքին. մնացյալ 96 տոկոսը այլասերված են արդեն, և կամ անտարբեր են, այսինքն` այլասերումի անմիջական սեմին: Չեմ ուզեր շարունակել փաստարկումներու շարքը: Բայց, սիրելի գրչեղբայրներ, խնդրեմ ըսե´ք ձեր ապրած երկրներուն մեջ` Ռուսիա, Միացյալ Նահանգներ, Ֆրանսա, եվրոպական այլ երկրներ, Արաբական երկրներ, Բալկանյան երկրներ, Հարավային Ամերիկա, Ավստրալիա, հայության քանի առ հարյուրը կը մասնակցե ազգային կյանքին, քանի առ հարյուրը այլասերած է արդեն, և քանի առ հարյուրը կը մտնին այլասերումի սեմին:

Կ´ահազանգե´մ:

Հայ Սփյուռքը այլասերած է արդեն մե´ծ համեմատությամբ: Չկեղծե´նք, չստե´նք: Հայ Սփյուռքին իրա´վ հայերուն թիվը 6-7 միլիոն չէ, այլ հազիվ կես միլիոն: Եկեք չծամծմենք բառերը, անկեղծ ըլլանք, Ցեղասպանության ճանաչումեն ավելի կարևոր է այդ կես միլիոնի փրկությունը, վերադարձը դեպի Հայրենիք, որը կը կայանա «Դեպի երկիր» ծրագրի իրագործման մեջ:

Կահազանգե´մ:

Զսպել արտագաղթի արյունահոսությունը և կազմակերպել «Դեպի երկիրը», որը մեր միակ փրկությունն է: Հայ գրող, քու պարտականությունդ մեծ է այս սրբազան պայքարին մեջ:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ