Հետմահու ծնունդ


 

Հանուն նոր կյանքի` արժե հրաշքին ապավինել ու հրաշք գործել: Ամերիկացի բժիշկներն այդպես էլ վարվել են և հանգուցյալ մոր օրգանիզմում արհեստական մեթոդով պահպանել են նրա դեռ չծնված երկվորյակների կյանքը:

Նիկոլաս և Ալեքսանդր Բոլդենները լույսաշխարհ են եկել իրենց մոր մահից մեկ ամիս հետո, իսկ իրենց ծնվելու ժամկետից 3 ամիս շուտ: Տղեկների մայրը մահացել էլ ուղեղի ծանր հիվանդությունից, բայց բժիշկները որոշել էին փրկել երեխաների կյանքը: Հիմա նրանք վստահ չեն, թե վաղաժամ և 1 կիլոգրամից էլ քիչ քաշով ծնված եղբայրների նախածննդյան զարգացումը լիարժեք է ընթացել: Նույնիսկ մտավախություն ունեն, որ երեխաները կարող են վտանգավոր հիվանդությունների թիրախ դառնալ. թեկուզ` մնալով թերզարգացած: