Ինչի՞ մասին են պատմում խալերը


 

Հնագույն ժամանակներից գուշակները մարմնի տարբեր մասերում գտնվող խալերը նախկինում գործած ու նաև ապագայում կատարվելիք արարքների և իրադարձությունների դրոշմն են համարել: Մարմնի նշանների յուրահատկությունները խիստ որոշիչ են եղել առաջնորդների և քրմերի ընտրության հարցում: Ճանաչված հոգեբան Բորիս Հիգիրը համոզված է, որ խալերով կարելի է պատկերացում կազմել բնավորության գծերի մասին: Ավելին` շուրջ 1000 մարդկանց հետազոտելով` նա եզրակացրել է, որ միանման խալեր ունեցող մարդկանց խառնվածքում ընդհանրություններ կան: Միգուցե հոգեբանների խորհուրդներին հետևելով` ոմանք կկարողանան զարգացնել թաքնված տաղանդը կամ էլ ձերբազատվել քողարկված թերություններից: Եվ այսպես.

Խալը կզակի վրա. խոսում է տիրոջ շնորհների մասին: Այս մարդիկ բավական խորաթափանց են, միևնույն ժամանակ` զգուշավոր:

Պարանոցին` բարդ, հակասական, չզիջող բնավորության մասին է պատմում:

Ձեռքերի վրայի խալերը բնորոշ են այն մարդկանց, ովքեր սովորաբար սկսած գործն ավարտին չեն հասցնում: Անպաշտպան են, միևնույն ժամանակ` ինքնա-վստահ:

Ճակատի խալը մատնում է տիրոջ մտածկոտ, երբեմն քմահաճ ու դյուրագրգիռ լինելու մասին: Հաճախ է ենթարկվում սթրեսների:

Քթին խալ ունեցողները հիմնականում մեծ բարձունքների են հասնում` հատկապես մասնագիտական ոլորտում:

Իսկ եթե այն շուրթերի տակ է, պատմում է մոր հետ ամուր կապվածության և հաճախակի նրա օգնությանը դիմելու մասին:

Ծոծրակի խալը զգացմունքայնության նշան է:

Ականջների խալերը անհանգիստ, խռովարար, իսկ այտերինը` զգացմունքային ու դյուրագրգիռ բնավորության մասին են պատմում:

Այն մարդիկ, ովքեր մեջքին խալ ունեն, օժտված են հումորի զգացումով: Իսկ եթե դրանք մի քանիսն են և խաչաձև են դասավորված` հզոր պաշտպանվածության խորհուրդ ունեն: Անհաջողությունն ու դժվարությունները շրջանցում են այս մարդկանց: