Ցունամիի «հափշտակած» գնդակն` Ալյասկայում


 

2011 թ. Ճապոնիան պատուհասած ավերից ցունամին օվկիանոսն էր նետել ֆուտբոլի մի գնդակ, որը հմուտ լողորդի նման կուլ չէր գնացել փրփրաբաշ ալիքներին, այլ լողալով հասել էր Ալյասկա: Այստեղ էլ` Միդլտոն կղզու ռադիոտեղորոշիչ կայանի աշխատակից Դևիդ Բակստերը հայտնաբերել է ճապոնական գրերով «զարդարված» մարզաիրը: Թարգմանելով գնդակի վրա եղած գրությունը, պարզվել է, որ այն Ռիկուձենտակայա քաղաքից լողացել է ավելի քան 5 հազար կիլոմետր:

Ճապոնացի լրագրողների շնորհիվ հաջողվել է գտնել նաև դրա տիրոջը` դպրոցական Միսակի Մուրակամիին: Տղան դա նվեր էր ստացել 2005 թ.:

Ռոմանտիկ պատմություն ստացվեց, չէ՞: Բայց դա դեռ շարունակություն կունենա: Բակստերը կնոջ հետ պատրաստվում է մայիսին Ճապոնիա մեկնել և գտածոն անձամբ հանձնել օրինական տիրոջը (տեղեկացրել է REUTERS-ը):

Հիշեցնենք, որ 9 մագնիտուդով երկրաշարժն անցյալ տարի մարտի 11-ին ավերեց երկրի հյուսիս-արևելյան հատվածը` պաշտոնապես անվանվելով Արևելյան Ճապոնիայի մեծ երկրաշարժ: Այն նաև հզոր ցունամի առաջ բերեց, որը «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարի պատճառ դարձավ: Աղետի հետևանքով զոհվեց ու անհետ կորավ 19.009 հազար մարդ: