ԽՈՍՔԻ ՏԵՐԸ ՉԷ


Խոշորագույն համարվող «Արմավիա» ընկերությունը, հակառակ խոստմանը, օդանավի տոմսերի գները չի նվազեցնում: Պատճառն, ըստ տեղեկությունների, այն է, որ այս կառույցի վաճառքի խնդիրը շարունակում է ղեկավարության օրակարգում մնալ: Իսկ գները չեն նվազում, որովհետև վաճառվելիք կառույցի հեռանկարները Մ. Բաղդասարովին այլևս չեն մտահոգում: Բացի այդ` գործող գները հնարավորություն են տալիս մեծ դրամաշրջանառություն և եկամուտներ ապահովել, ինչի շնորհիվ հավանական գնորդին կարելի կլինի համոզել, որ «Արմավիան» գերեկամտաբեր ընկերություն է: Իսկ մինչ այդ, ազգային հորջորջվող ավիափոխադրողին մոտ կանգնած շրջանակները հավաստիացնում են, որ ուղևորափոխադրումների ինքնարժեքն իսկապես շուրջ 20 տոկոսով իջել է, սակայն Բաղդասարովը վաղուց սպասված գնանկումը հետաձգում է. հիմա էլ` մինչև սեպտեմբեր: Ենթադրվում է, որ մինչ այդ նա ամեն կերպ պետք է գնորդ գտնի և ազատվի իր համար գլխացավանքի վերածված ավիաընկերությունից: