ՀԱ՞ ՈՐ...


ՀՅԴ¬ն սկսել է հիմա էլ Տիգրան Սարգսյանի հրաժարականը պահանջել: Ասում են, թե նման որոշում բավական երկար ու հակասական քննարկումներից հետո է կայացվել: Դաշնակցության ղեկավարների մի մասը դեմ է եղել վարչապետի հրաժարականի պահանջին` հիշեցնելով, որ ժամանակին էլ նույն ոգով իրենք Արտգործնա խարարի պաշտոնանկությունը պահանջեցին` շատ չանցած բավական անհեթեթ վիճակում հայտնվելով: Կուսակցության առավել ակտիվ թևն էլ նշել է, թե այն ժամանակ արժեր Է. Նալբանդյանի հրաժարականի մասին խոսել, քանի որ հայ¬թուրքական հարաբերությունների թեմայի արդիականացումն օրակարգային էր դարձել: Այս տեսակետի կողմնակիցները հավաստիացրել են, թե հիմա իրենք նպատակահարմար են գտնում հենց գործադիրի ղեկավարի հրաժարականի շուրջ կենտրոնանալ, քանի որ ներկայիս իրավիճակը վերլուծելով` համոզվել են, որ այս շրջանի ամենահրատապ խնդիրները սոցիալական և տնտեսական «ծիրին մեջ են»: Նշված պնդման կողմնակիցներին ակնհայտորեն հաջողվել է համոզել առավել ակտիվ կուսակցականներին: Դատելով հայտարարությունից` առաջիկա ամիսներին ՀՅԴ¬ն պարբերաբար Կառավարության հրաժարականի պահանջով է հանդես գալու: Ու փաստորեն ճիշտ այնպես, ինչպես նախորդ դեպքում` առանց իրենք իրենց ասածին հավատալու: